close
Եղանակը Երևանում
26 Հոկտեմբերի 2021
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
26 Հոկ 2021
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Սիրիայի արտգործնախարարը հայտարարել է, որ Թուրքիան և ԱՄՆ-ը պետք է դուրս բերեն զորքերը՝ առանց նախապայմանների

Աշխարհ

28 Սեպտեմբերի 2021, 15:33
 Սիրիայի արտգործնախարարը հայտարարել է, որ Թուրքիան և ԱՄՆ-ը պետք է դուրս բերեն զորքերը՝ առանց նախապայմանների

Սիրիան մտադիր է ամբողջությամբ վերականգնել ազգային ինքնիշխանությունը և անօրինական է համարում իր տարածքում ցանկացած օտարերկրյա զորքի առկայությունը, եթե դա համաձայնեցված չի եղել հանրապետության կառավարության հետ: Այդ մասին երկուշաբթի հայտարարել է Սիրիայի արտգործնախարար Ֆեյսալ Միքդադը՝ ելույթ ունենալով ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 76 -րդ նստաշրջանի ընդհանուր քաղաքական բանավեճում:

Նրա խոսքով՝ Թուրքիան և Միացյալ Նահանգները «օգտագործում են կեղծ պատրվակներ՝ Սիրիայի տարածքում իրենց ռազմական ներկայությունը շարունակելու և նրա բնական պաշարները թալանելու համար, ինչը հակասում է միջազգային իրավունքին և ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձևերին»:

«Սա պետք է ավարտվի, և մենք պահանջում ենք, որ Թուրքիան և Միացյալ Նահանգները դուրս բերեն զորքերը Սիրիայից՝ առանց որևէ նախապայմանի»,- ասել է Միքդադը:

Նա միաժամանակ նշել է, որ Դամասկոսն «իրեն իրավունք է վերապահում հասնելու այդ նպատակին օրինական բոլոր միջոցներով»:

Սիրիայի ԱԳՆ ղեկավարը Թուրքիային մեղադրել է Սիրիայի հյուսիս-արևմուտքում դեէսկալացիայի գոտի ստեղծելու մասին համաձայնագրից բխող պարտավորությունները չկատարելու մեջ: «Արդյունքում՝ Իդլիբ նահանգը դարձավ ինկուբատոր ներթափանցած օտարերկրյա ահաբեկիչների համար»,- ասել է նա:

Նախարարի խոսքով՝ «այս իրավիճակը չի կարող անվերջ շարունակվել, և Սիրիան վճռական է տրամադրված՝ ավարտին հասցնելու իր տարածքում ահաբեկչական խմբավորումների պարտությունը»:

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica