close
Եղանակը Երևանում
20 Հոկտեմբերի 2021
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
20 Հոկ 2021
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Թուրքամետ զինյալները հարձակվել են «Հմեյմիմ» ավիաբազայի վրա

Աշխարհ

28 Սեպտեմբերի 2021, 14:03
 Թուրքամետ զինյալները հարձակվել են «Հմեյմիմ» ավիաբազայի վրա

Սիրիայի Արաբական Հանրապետությունում պատերազմող կողմերի հաշտեցման ռուսական կենտրոնի ղեկավարի տեղակալ, փոխծովակալ Վադիմ Կուլիտը ճեպազրույցի ժամանակ ասել է, որ Իդլիբից զինյալներն անօդաչու թռչող սարքեր են արձակել դեպի «Հմեյմիմ» ավիաբազա:

Անօդաչու թռչող սարքը հայտնաբերվել է ռուսական ավիաբազայի օդային տարածքի վերահսկողության միջոցով, որից հետո օդային թիրախը ոչնչացվել է «Պանցիր-Ս» զենիթահրթիռային և թնդանոթային համակարգի միջոցով։

Միջադեպի հետևանքով զոհեր և նյութական վնասներ չկան: Ռուսական «Հմեյմիմ» ավիաբազան գործում է ըստ պլանային ռեժիմի:

Ռուսական կենտրոնը անօրինական զինված կազմավորումների հրամանատարներին կոչ է արել հրաժարվել սադրանքներից և բռնել իրավիճակի խաղաղ կարգավորման ուղին:

Երիտասարդները հարցեր ունեն
20 Հոկտեմբերի 2021, 21:24 Երիտասարդները հարցեր ունեն

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica