close
Եղանակը Երևանում
26 Հոկտեմբերի 2021
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
26 Հոկ 2021
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 772 նոր դեպք. մահացել է 15 քաղաքացի

Առողջապահություն

28 Սեպտեմբերի 2021, 11:46
 Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 772 նոր դեպք. մահացել է 15 քաղաքացի

Հայաստանում սեպտեմբերի 28-ին՝ ժամը 11:00-ի դրությամբ նոր կորոնավիրուսով վարակվելու 772 նոր դեպք է գրանցվել, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 259779 դեպքի: Այս մասին հայտնեցին ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոնից:

Ընդհանուր թեստերի թիվը կազմում է 1698811 վերջին մեկ օրում` 4988 նոր թեստավորում:

Փաստացի այս պահին բուժվում է 12567 պացիենտ. Մեկ օրում ավելացել է 332-ով:

Վերջին տվյալներով՝ ապաքինվել է 240730 անձ, վերջին մեկ օրում՝ 425 անձ:

Մեկ օրում կորոնավիրուսի հետեւանքով մահացել է 13 քաղաքացի, մահացածների թիվը 5277 է:

Նախորդ օրն արձանագրվել է մահվան 2 դեպք, երբ պացիենտի մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով: Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 1205 է:

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica