close
Եղանակը Երևանում
23 Հոկտեմբերի 2021
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
23 Հոկ 2021
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

44-օրյայի մեկնարկի տարելիցը՝ Մարտակերտում

Արցախ

27 Սեպտեմբերի 2021, 23:44
 44-օրյայի մեկնարկի տարելիցը՝ Մարտակերտում

Մարտակերտի Հայոց լեզվի և գրականության ուսուցչուհի Նատաշա Պողոսյանը ներկայացրել է, թե հիշատակի ինչպիսի միջոցառումներ են անցկացվել 44-օրյա պատերազմի մեկնարկի տարելիցին Մարտակերտում:

«Հայրենյաց նահատակների հոգիների խաղաղության համար հոգեհանգստյան կարգ էր Մարտակերտի Սուրբ Հովհաննու Կարապետ եկեղեցում։ Անդառնալի կորուստը քաղաքի հասարակությանը իր շուրջն էր համախմբել պատերազմի տարելիցին, թարմացրել այն սարսափելի մղձավանջը, որով անցել է ազատության համար մաքառող մեր ժողովուրդը։
 
Այցելեցինք «Փա՜ռք ազատամարտիկներին» հուշահամալիր, ծաղիկներ խոնարհեցինք անմեղ զոհերի հիշատակին։
 
Երկրորդ հերթի դասերս բոլորովին տարբեր էին այսօր` դասանյութից հեռացած, մեր զոհվածների մասին, 44-օրյա պատերազմի արհավիրքներից, մեր կորուստներից...Բոլորի լուռ հայացքներում հոգեմաշ ցավ կար, երբ իրենք էլ այն մահաբեր պատերազմի ականատեսներն էին»,- գրել է նա։
 
Արտագաղթի ժամանակագրություն
23 Հոկտեմբերի 2021, 15:33 Արտագաղթի ժամանակագրություն

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica