close
Եղանակը Երևանում
28 Հոկտեմբերի 2021
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
28 Հոկ 2021
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

ԱՄՆ-ն հանձնառություն է հայտնել օգնելու Արցախի հակամարտությանը վերաբերող չլուծված խնդիրների լուծմանը

Աշխարհ

27 Սեպտեմբերի 2021, 23:27
 ԱՄՆ-ն հանձնառություն է հայտնել օգնելու Արցախի հակամարտությանը վերաբերող չլուծված խնդիրների լուծմանը

ԱՄՆ պետքարտուղարի՝ Եվրոպայի և Եվրասիայի հարցերով գլխավոր տեղակալ Դերեկ Հոգանը և Ազգային անվտանգության խորհրդի Եվրոպայի գլխավոր տնօրեն Ամանդա Սլոաթը սեպտեմբերի 27-ին հանդիպել են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների՝ Ֆրանսիայից Ստեֆան Վիսկոնտիի, ԱՄՆ-ից Էնդրյու Շոֆերի և Ռուսաստանից Իգոր Խովաևի, ինչպես նաև ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկի հետ: Այս մասին տեղեկանում ենք ԱՄՆ Պետքարտուղարության կայքում հրապարակված հաղորդագրությունից։

«Համանախագահները քննարկել են անցյալ շաբաթ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի շրջանակում Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների համատեղ հանդիպման հաջող ընթացքը։ Նրանք նաև նշել են, որ սեպտեմբերի 27-ը Արցախի պատերազմի մեկնարկի տարելիցն է և ցավակցություն են հայտնել երկու կողմերի մարդկային կորուստների համար:

Հոգանը և Սլոաթը ողջունել են համանախագահների ջանքերն ու Հայաստանի և Ադրբեջանի վճռականությունը` անմիջական երկխոսության միջոցով խաղաղության գործընթացում կրկին ներգրավվելու` ուղղված տարածաշրջանում անվտանգությանը, կայունությանը և բարգավաճմանը: Նրանք փոխանցել են Միացյալ Նահանգների հանձնառությունը՝ շարունակելու աշխատել համանախագահ երկրների հետ՝ օգնելու Հայաստանին և Ադրբեջանին լուծել Արցախի հակամարտությանը վերաբերող կամ դրանից բխող բոլոր չլուծված խնդիրները, այդ թվում ՝ գերիների, անհետ կորածների և մարդասիրական ականազերծման աշխատանքների մասով»,-ասված է հաղորդագրությունում:

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica