close
Եղանակը Երևանում
28 Հոկտեմբերի 2021
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
28 Հոկ 2021
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Տեղի ունեցավ ՀՀ նախագահի խորհրդական, դիվանագետ, խմբագիր ու թարգմանիչ Համլետ Գասպարյանի հոգեհանգիստը

Հասարակություն

27 Սեպտեմբերի 2021, 19:37
 Տեղի ունեցավ ՀՀ նախագահի խորհրդական, դիվանագետ, խմբագիր ու թարգմանիչ Համլետ Գասպարյանի հոգեհանգիստը

Դիվանագետ, ՀՀ նախագահի խորհրդական, թարգմանիչ, «Ազգ» թերթի հիմնադիրներից Համլետ Գասպարյանին վերջին հրաժեշտը տալու էին եկել բազմաթիվ ընկերներ, հարազատներ, բարեկամներ և գործընկերներ։

«Արմենպրես»-ի հետ զրույցում քաղաքագետ Թևան Պողոսյանը նշեց, որ Գասպարյանը բարձր ինտելեկտ ունեցող անձ էր։

«Նա բավականին բարի էր, լսող էր, չէր նայում դիմացինի կարգավիճակին, շատ մարդամոտ ու սրտացավ անձ էր։ Գասպարյանը համակարգային մտածելակերպ ունեցող անձ էր, նվիրված իր ազգին։ Իր անցած ուղիով կարող էր մեծ դպրոցի հիմնադիր լինել և ուրախ կլինեի տեսնել հետագայում այդ դպրոցի շարունակականությունը»,- ասաց Պողոսյանը։

ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավար Էմիլ Տարասյանն էլ լրագրողների հետ զրույցում ընդգծեց, որ Համլետ Գասպարյանը պատվարժան անձ էր, լավ ընկեր ու գործընկեր:

«Համլետ Գասպարյանի հետ պատիվ եմ ունեցել ծանոթանալ հենց նախագահի աշխատակազմում։ Նրան շատ դժվար է բնութագրել մի քանի բառով, բայց վստահեցնում եմ, որ նա բավականին կիրթ, կոլեկտիվում հանդուրժողականություն տարածող և բացառիկ դաստիարակություն ունեցող անձ էր։ Հայաստանի էլիտայի մասին խոսելիս առաջիններից մեկը պատկերացնում եմ հենց Համլետ Գասպարյանին։ Շնորհակալ եմ ճակատագրին, որ հանդիպեցի Գասպարյանի նման մարդու հետ»,- նշեց Նախագահի աշխատակազմի ղեկավարը և հավելեց, որ Գասպարյանը շատ մեծ նշանակություն է տվել հայ մշակույթին, դրա զարգացմանը, ինչպես նաև հայոց լեզվի գրագետ տարածմանը։

Խոսելով Գասպարյանի տված խորհուրդների մասին, Տարասյանը շեշտեց, որ նա երբեք խորհուրդներ չի շռայլել, սակայն իր հանդեպ այլ է եղել։

«Ես շատ էի դիմում նրան խորհուրդներով, նա միշտ կոչ էր անում փորձել հասկանալ դիմացինին, փորձել ավելի ըմբռնումով մոտենալ, զերծ մնալ կոնֆլիկտային իրավիճակներից։ Ես միշտ փորձում եմ առաջնորդվել իր տված խորհուրդներով, որովհետև այն արժեքները, որ նա ներդնում էր այդ խորհուրդների մեջ, մարդկային, բարի և խորիմաստ էին։ Գասպարյանը միշտ չէ, որ խորհուրդներ էր շռայլում, բայց ես շատ էի դիմում և աշխատանքում և մարդկային հարաբերություններում դրանք շատ էին օգնում»,- ասաց Տարասյանը և շեշտեց, որ նրա մեջ մարդկային արժեքները դոմինանտ էին։

Համլետ Գասպարյանը խորհրդային տարիներին Երևանի հրատարակչություններում եղել է սրբագրիչ և խմբագիր, մասնակցել է «Ազգ» թերթի հիմնադրմանը: Աշխատանքի անցնելով ԱԳՆ-ում՝ Ֆրանսիայում եղել է արտակարգ դեսպանորդ, Ռումինիայում և Չեռնոգորիայում՝ դեսպան: Համլետ Գասպարյանը 2020-ին պարգևատրվել է Մխիթար Գոշի մեդալով:

«Նյումեգի» հիմնադրման օրից գործակցել է հրատարակչության հետ. թարգմանել է Շառլ Ազնավուրի «Վերջին դուռը» գիրքը, խմբագրել է «Կյանքից կառչած», «Հայրս՝ այդ հսկան», «Քանի սիրտս բաբախում է», «Մեղմ շշուկով» գործերը: Եկող շաբաթ լույս է տեսնելու նրա թարգմանությամբ Ազնավուրի «La Boheme. Անցած օրեր» գիրքը: Նրա թարգմանած ու խմբագրած գրքերն աչքի են ընկնում գեղեցիկ, նրբաճաշակ և հղկված հայերենով:

Գասպարյանը մահացել է սեպտեմբերի 24-ին՝ 71 տարեկանում։

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica