close
Եղանակը Երևանում
17 Հոկտեմբերի 2021
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
17 Հոկ 2021
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Ալիևն արձագանքել է Ադրբեջանի սահմանների մոտ իրանական զորավարժություններին

Տարածաշրջան

27 Սեպտեմբերի 2021, 16:27
 Ալիևն արձագանքել է Ադրբեջանի սահմանների մոտ իրանական զորավարժություններին

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը խոսել է Ադրբեջանի սահմանների մոտ իրանական  զորավարժությունների մասին՝ Բաքվի և Թեհրանի հարաբերություններում լարվածության ֆոնին:

«Սա շատ անսպասելի իրադարձություն է: Որովհետև մեր անկախության 30 տարիների ընթացքում նման իրադարձություններ չեն եղել: Նախ պետք է ասեմ, որ յուրաքանչյուր երկիր իրավունք ունի ցանկացած զորավարժություն անցկացնելու իր տարածքում: Սա նրա ինքնիշխան իրավունքն է: Ոչ ոք նրան ոչինչ չի կարող ասել: Բայց երբ սա վերլուծում ենք ժամանակի առումով, տեսնում ենք, որ նման բան երբեք տեղի չի ունեցել: Ինչո՞ւ հենց հիմա և ինչո՞ւ մեր սահմանին»,- ասել է Ալիևը «Անադոլու»-ին տված հարցազրույցում։

Նա նշել է, որ «այս հարցը ինքը չի տալիս, այլ ադրբեջանական հասարակությունը»:

«Աշխարհի ադրբեջանցիները հարցնում են այս մասին: Հարց է տրվում նաև, թե ինչո՞ւ այս տարածքում վարժանքները չեն իրականացվել օկուպացիայի ժամանակ: Ինչո՞ւ վարժանքները չկազմակերպվեցին, երբ հայերն էին Ջաբրայիլում, Զանգիլանում և Ֆիզուլիում: Ինչո՞ւ է դա արվում այն բանից հետո, երբ մենք ազատագրեցինք այս հողերը և ավարտեցինք 30-ամյա օկուպացիան: Սրանք արդարացի հարցեր են: Իհարկե, մենք ցանկանում ենք, որ տարածաշրջանը չունենա այնպիսի իրավիճակ, որը կարող է հարված հասցնել երկարաժամկետ համագործակցությանը: Եվս մեկ անգամ նշեմ, որ Ադրբեջանն այստեղ նույնպես գործում է շատ պատասխանատու և հավասարակշռված: Հուսով եմ, որ մեր օրինական քայլերին (Գորիս–Կապան ճանապարհին իրանական բեռնատարների հետ կապված միջադեպը) հուզական արձագանքը ժամանակավոր է»,- ասել է Ալիևը:

Ահա թե ով է մեռել
17 Հոկտեմբերի 2021, 11:13 Ահա թե ով է մեռել

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica