close
Եղանակը Երևանում
17 Հոկտեմբերի 2021
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
17 Հոկ 2021
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Եթե պետական համակարգը առերևույթ դավաճանական է, ինչպե՞ս կարող ենք կռիվ տալ․ Նաիրի Հոխիկյան

Քաղաքական

27 Սեպտեմբերի 2021, 15:12
 Եթե պետական համակարգը առերևույթ դավաճանական է, ինչպե՞ս կարող ենք կռիվ տալ․ Նաիրի Հոխիկյան

Ազգությամբ թալիշ Իսմայիլ Շաբանովի հետ ժամանակին շատ լավ աշխատում էինք, նա գալիս էր Հայաստան, Հայաստանից կոչեր էր անում հայ-թալիշական բարեկամության մասին։ 2020 թվականի գարնանը ինձ հետ կապվում է Իսմայիլ Շաբանովը և ասում, որ ՌԴ-ում ՀՀ դեսպանատան աշխատակիցներն իրեն թալանել են․ «Genesis Armenia» գրասենյակում հրավիրված «Անավարտ պատերազմ» խորագրով կլոր սեղան-քննարկման ժամանակ ասաց լրագրող Նաիրի Հոխիկյանը։

Հոխիկյանը նշեց, որ դեսպանատան աշխատակիցները փորձել են Իսմայիլ Շաբանովի միջոցով գործնական հարաբերությունների մեջ մտնել թալիշ գործարարների հետ, ինչից հետո մոտ 70.000 դոլար գումարը ստանալուց հետո անհետացել են։

«Այդ մարդիկ աշխատում էին դեսպանատանը՝ թե՛ ՀՀ-ի և թե՛ Արցախի ներկայացուցչությունում։ Ես կապվեցի Արցախի ներկայացուցիչ Մասիս Մայիլյանը հետ, ԱԳՆ-ի հետ, որտեղից անգամ չհերքեցին, որ նման բան է եղել, սակայն ինձ ասացին` դու լուռ մնա, մենք այդ հարցը կլուծենք։ Ես փորձեցի բացատրել, որ հայ-թալիշական տասնամյակների աշխատանքը ջուրն են գցում, սակայն ինձ ասացին՝ մենք այդ հարցը կլուծենք։ Կարճ ժամանակ անց պարզվեց, որ քրեական գործ է հարուցվել Իսմայիլ Շաբանովի դեմ՝ պատճառաբանությամբ, թե Շաբանովն ու նրա միջոցով այլ մարդիկ գումար են տվել ՀՀ դեսպանատան աշխատողներին, որպեսզի նրանք հայկական բանակից գաղտնի ինֆորմացիա բերեն։ Ես նորից կապվում եմ ԱԳՆ-ի հետ, և ինձ ասում են, որ այդ հրահանգները իշխանության վերին օղակներից են եկել։ Ամեն ինչ հասավ նրան, որ հենց Իսմայիլ Շաբանովի շնորհիվ Մասիս Մայիլյանի մուտքը ՌԴ արգելվեց։ Պատերազմի օրերին Մխիթար Հայրապետյանը կապվում է ինձ հետ, որ ես կապվեմ իմ թալիշ ընկերների հետ` Ադրբեջանում ներքին ցնցումներ առաջացնելու համար։ Ես բացատրեցի, որ պետք չէր ժամանակին «նեղացնել» այդ մարդկանց և տասնամյակների աշխատանքը ջուրը գցել»,- ասաց Նաիրի Հոխիկյանը։ 

Լրագրողը կարծիք հայտնեց, որ Հայաստանին դրսում ոչ ոք լուրջ չի վերաբերվում, ամեն ինչ հիմնված է անհատների վրա։

«Անհատների վրա պետականությունը չի կառուցվում, մենք հողմաղացների դեմ ենք կռիվ տալիս։ Եթե պետական համակարգը առերևույթ դավաճանական է, ինչպե՞ս կարող ենք կռիվ տալ»,- ասաց Հոխիկյանը։

Ահա թե ով է մեռել
17 Հոկտեմբերի 2021, 11:13 Ահա թե ով է մեռել

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica