close
Եղանակը Երևանում
23 Հոկտեմբերի 2021
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
23 Հոկ 2021
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Սև ծովում գազի արդյունահանումը հնարավորություն կտա Թուրքիային բավարարելու իր կարիքների մեկ երրորդը մինչև 2027 թվականը

Տարածաշրջան

27 Սեպտեմբերի 2021, 17:34
 Սև ծովում գազի արդյունահանումը հնարավորություն կտա Թուրքիային բավարարելու իր կարիքների մեկ երրորդը մինչև 2027 թվականը

Սև ծովում հայտնաբերված իր հանքավայրից բնական գազի առավելագույն արդյունահանումը հնարավորություն կտա Թուրքիային մինչև 2027 թվականը բավարարելու իր էներգիայի կարիքների մինչև մեկ երրորդը: Այս մասին երկուշաբթի Bloomberg-ին տված հարցազրույցում ասել է Թուրքիայի էներգետիկայի և բնական պաշարների նախարար Ֆաթիհ Դյոնմեզը:

Ըստ նրա՝ Թուրքիան կկարողանա այս հանքավայրի շահագործումը սկսել 2023 թվականին՝ 3,5 միլիարդ խորանարդ մետր արտադրողականությամբ՝ տարեկան արտադրանքի մինչև 15 միլիարդ խորանարդ մետր ավելացմամբ առաջիկա չորս տարում:

Bloomberg-ը հայտնում է, որ «Turkiye Petrolleri»-ն նախատեսում է Սև ծովում գտնվող Սաքարիայի հանքավայրում 40 հորատանցք հորատել, որոնց ուսումնասիրված պաշարները գնահատվում են 540 միլիարդ խորանարդ մետր: Դյոնմեզն ասել է, որ Թուրքիան մտադիր է այդ գործընթացն իրականացնել անկախ՝ առանց օտարերկրյա ընկերությունների ներգրավման: Նա նաև ասել է, որ ակնկալվում է, որ ընթացիկ տարում Թուրքիայի բնական գազի պահանջարկը կավելանա մեկ քառորդով` մինչեւ 60 միլիարդ խորանարդ մետր:

2020 թվականի օգոստոսի 21-ին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել էր Սև ծովում՝ Սաքարիա նահանգի ափերի մոտ, բնական գազի խոշոր հանքավայրի հայտնաբերման մասին:

Արտագաղթի ժամանակագրություն
23 Հոկտեմբերի 2021, 15:33 Արտագաղթի ժամանակագրություն

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica