close
Եղանակը Երևանում
23 Հոկտեմբերի 2021
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
23 Հոկ 2021
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Եվրոպական ժառանգության օրերի մեկնարկը՝ ճարտարապետական գլուխգործոց Երերույքից. ԿԳՄՍՆ

Հասարակություն

27 Սեպտեմբերի 2021, 13:10
 Եվրոպական ժառանգության օրերի մեկնարկը՝ ճարտարապետական գլուխգործոց Երերույքից. ԿԳՄՍՆ

Եվրոպական ժառանգության օրերի մեկնարկը տրվել է Երերույքի տաճարի տարածքում «Հովեր» պետական կամերային երգչախմբի և դաշնակահար Հայկ Մելիքյանի՝ հոգևոր-դասական երաժշտության համերգով:

ԿԳՄՍՆ-ից  հայտնում են, որ այս տարի Եվրոպական ժառանգության օրերն անցկացվել են «Համընդգրկուն ժառանգություն» խորագրով՝ սեպտեմբերի 25-26-ը։

Բացման հանդիսավոր արարողությանը ներկա են եղել ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արա Խզմալյանը, դեսպաններ, բարձրաստիճան պաշտոնյաներ, մշակութային գործիչներ և արվեստասեր հասարակություն։

Նախարարի տեղակալ Արա Խզմալյանը ողջունել է ներկաներին՝ ընդգծելով, որ հայ ժողովուրդն ունի իր լրջագույն ներդրումը եվրոպական քաղաքակրթության գաղափարների տարածման և արժեքների պահպանման գործում։ Այդ համատեքստում փոխնախարարը պատահական չի համարել ճարտարապետական գլուխգործոցի՝ Երերույքի տաճարի հիմնումը 5-6-րդ դարերում, երբ մեր նախահայրերն արդեն թարգմանում էին Արիստոտելի, Պլատոնի երկերը։

Արա Խզմալյանը ներկաներին է փոխանցել նաև ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանի ողջույնի խոսքը, որում մասնավորապես ասվում էր. «Շատ ուրախ եմ ողջունել բոլորիդ այստեղ՝ հոյակերտ վաղ միջնադարյան Երերույքի տաճարի տարածքում՝ որպես Եվրոպական ժառանգության օրերի մեկնարկի վայր Հայաստանում։ Հաշվի առնելով Երերույքի տաճարի անզուգական ճարտարապետությունն ու բարձրաքանդակները, առեղծվածային ու ավելի քիչ այցելվող ու հանրահռչակված պատմության և մշակույթի հուշարձան լինելու փաստը՝ այս տարի որոշվեց Եվրոպական ժառանգության օրերի մեկնարկը տալ այս վայրից։Առանձնապես ուզում եմ նշել, որ 2020 թվականին ՀՀ ԿԳՄՍ նախարարության դրամաշնորհային ծրագրով իրականացվել են Երերույքի տաճարի և դամբարանի ամրակայման ու մասնակի վերականգնման նախագծանախահաշվային փաստաթղթերի մշակման աշխատանքները։

Չնայած բոլոր դժվարություններին՝ այս տարի ևս Հայաստանի և Արցախի Հանրապետություններում կազմակերպվելու են օրվա խորհրդին համահունչ բազմաթիվ միջոցառումներ։

Յուրաքանչյուրիս ակտիվ մասնակցությունը կնպաստի Եվրոպական ժառանգության օրերի կայացմանը և ծրագրի նպատակների իրականացմանը: Կոչ եմ անում բոլորիս կենդանի կամ առցանց ներկայությամբ ու մասնակցությամբ մեկ անգամ ևս արժևորել մեր մշակութային ժառանգությունը և ներդրում ունենալ այն պահպանելու և դարերի հավերժությանը փոխանցելու նվիրյալ գործում»։

Նշենք, որ Հայաստանում և Արցախում երկու օրերի ընթացքում ավելի քան 100 մշակութային կազմակերպություններ իրենց հարկի ներքո հյուրընկալել են այցելուներին, կազմակերպվել են օրվա խորհրդին համահունչ բազմաթիվ մշակութային միջոցառումներ. դասական համերգներ, տեսաֆիլմերի ցուցադրություններ, քայլարշավներ, գրական-երաժշտական ցերեկույթներ, կրթական, ինտերակտիվ ծրագրեր, հանդիպում-քննարկումներ, դասախոսություններ, պեղումներ և այլն:

Արտագաղթի ժամանակագրություն
23 Հոկտեմբերի 2021, 15:33 Արտագաղթի ժամանակագրություն

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica