close
Եղանակը Երևանում
23 Հոկտեմբերի 2021
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
23 Հոկ 2021
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Երեք օրում բացահայտվել է 134 հանցագործություն. հայտնաբերվել է 2 անհետ կորած, 11 հետախուզվող, կամավոր ներկայացել է 13-ը

Հասարակություն

27 Սեպտեմբերի 2021, 12:49
 Երեք օրում բացահայտվել է 134 հանցագործություն. հայտնաբերվել է 2 անհետ կորած, 11 հետախուզվող, կամավոր ներկայացել է 13-ը

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` սեպտեմբերի 24-ից 27-ը Հայաստանի Հանրապետության ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 134 դեպք, որից՝ 7-ը նախկինում կատարված։

Ոստիկանությունից հայտնում են, որ մասնավորապես՝ անձնական ունեցվածքի գողության՝ 26, խարդախության՝ 20, մարմնական վնասվածք պատճառելու՝ 15, թմրամիջոցի հայտնաբերման՝ 13, բնակարանային գողության՝ 10, ընտանեկան բռնության՝ 5, սպանության սպառնալիքի՝ 4, փաստաթղթերի կեղծման՝ 3, պետական-հասարակական ունեցվածքի գողության, յուրացման կամ վատնման, խուլիգանության, զենք-զինամթերքի առգրավման, ապօրինի ծառահատման, կաշառակերության, պաշտոնեական լիազորությունների չարաշահման և ծնողի կամ մերձավոր ազգականի և երեխայի միջև տեսակցության իրականացմանը խոչընդոտելու՝ 2-ական, սպանության, ավտոմեքենա փախցնելու, իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնության, պետական սահմանն ապօրինի հատելու, պետական կամ համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերի ինքնակամ զավթումը չդադարեցնելու և դրա հետևանքները չվերացնելու, ինչպես և ինքնակամ շենքերի, շինությունների կառուցումը չդադարեցնելու և անօրինական կառույցները չքանդելու, բժշկական օգնություն և սպասարկում իրականացնողների կողմից մասնագիտական պարտականությունները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու, ծնողներից կամ այն անձանցից, որոնց վրա դրված է երեխայի դաստիարակության և խնամքի պարտականությունը, երեխային ապօրինի բաժանելու կամ երեխային փոխելու, ծանր վիրավորանքի, թմրանյութի իրացման, ծեծի, ապօրինի կերպով զենք կրելու և մշակումն արգելված թմրանյութ պարունակող բույսեր աճեցնելու՝ 1-ական դեպք։ 

Հայտնաբերվել է 2 անհետ կորած, 11 հետախուզվող։ Կամավոր ներկայացել է 13 հետախուզվող։

Գրանցվել է զենք-զինամթերքի կամավոր հանձնման 3 դեպք։

Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է անձնական ունեցվածքի գողության՝ 3, բնակարանային գողության՝ 2, վրաերթի և ճանապարհատրանսպորտային պատահարի 1-ական դեպք։

Անցած 3 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 34 պատահար. 1 մարդ զոհվել է, 47-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:

Արտագաղթի ժամանակագրություն
23 Հոկտեմբերի 2021, 15:33 Արտագաղթի ժամանակագրություն

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica