close
Եղանակը Երևանում
26 Հոկտեմբերի 2021
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
26 Հոկ 2021
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Այսօր հայ առաքելական եկեղեցին տոնում է Վարագա Սուրբ Խաչի տոնը

Հասարակություն

26 Սեպտեմբերի 2021, 11:01
 Այսօր հայ առաքելական եկեղեցին տոնում է Վարագա Սուրբ Խաչի տոնը

Այսօր՝ սեպտեմբերի 26-ին, հայ առաքելական եկեղեցին տոնում է Վարագա Սուրբ Խաչի տոնը։

Հայ Առաքելական եկեղեցին ունի խաչին նվիրված չորս տոն՝ Խաչի երևում, Խաչվերաց, Վարագա Խաչ և Խաչի գյուտ:

Այս չորս տոներից երեքը նշում են նաև քրիստոնեական մյուս եկեղեցիները, իսկ Վարագա Սուրբ Խաչի տոնը հատուկ է միայն Հայ Եկեղեցուն, որը հաստատվել է 653թ-ին, երբ Թոդիկ և Հովել ճգնավորները գտան Քրիսոտոսի Խաչափայտի մասունքը:

Վարագա Սուրբ Խաչի տոնը նշվում է Խաչվերացից 14 օր հետո, այսինքն՝ սեպտեմբերի 25-ից հոկտեմբերի 1-ը հանդիպող կիրակի օրը;

Հին աշխարհում, հատկապես Հռոմեական կայսրության ժամանակաշրջանում, խաչն անարգ մահվան, անեծքի, նախատինքի և չարչարանքի գործիք էր, սակայն Հիսուս Քրիստոսի խաչելությունից հետո խաչը քրիստոնյաների համար վերածվել է փրկության, հաղթանակի և հավիտենական կյանքի նշանի։ Հայաստանյայց Եկեղեցում խաչը ոչ միայն երկրպագության առարկա է, այլ ամեն ինչ օրհնվում և սրբագործվում է խաչով:

Հայի համար խաչը ոչ միայն Քրիստոսի ու հավատի խորհրդանիշ է, այլ նաև «զենք», պաշտպան։ Հայը կռվում է խաչով, կռվում է խաչի՝ Քրիստոսի համար՝ խաչով ու սրով, խաչով ու գրչով։ Հայ ժողովուրդն առաջինն ընդունեց Խաչը և հավատարիմ մնաց իր առաքելությանը: Եվ մենք էլ այսօր շարունակում ենք մեր նախնիների խաչի ճանապարհը ու կերտում հայկական խաչի ճանապարհը։

Նշենք, որ սեպտեմբերի 26-ին, ժամը 10։30-ին կմատուցվի Սուրբ Պատարագ, կկատարվի անդաստանի կարգ։

Ժամը 21։00-ին կսկսվի գիշերային հսկման արարողությունը։

Հավելենք, որ ավարտին «Ակունք» ազգագրական համույթը հանդես կգա բացօթյա համերգով։

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica