close
Եղանակը Երևանում
19 Հոկտեմբերի 2021
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
19 Հոկ 2021
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 1066, մահվան՝ 25 նոր դեպք

Առողջապահություն

25 Սեպտեմբերի 2021, 11:36
 Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 1066, մահվան՝ 25 նոր դեպք

Հայաստանում սեպտեմբերի 25-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 1066 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 257 620-ի: 

Ինչպես տեղեկացնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը, մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 23 քաղաքացի, մահացածների թիվը 5239 է:

Նախօրեին կորոնավիրուսով վարակված պացիենտների՝ այլ հիվանդությունից մահվան 2 դեպք է գրանցվել։ Սեպտեմբերի 25-ի դրությամբ մահվան այս դեպքերի թիվը 1201 է: Մեկ օրում ընդհանուր առմամբ մահացել է 25 մարդ։ Մահվան ընդհանուր դեպքերի թիվը հասել է 6440-ի: 

Մեկ օրում առողջացածների թիվը 586 է, ընդհանուր առողջացածներինը՝ 239 113, փաստացի բուժվողներինը՝ 12 067։ Մեկ օրում արվել է 6606 թեստ, ընդհանուր առմամբ առ այսօր արվել է 1 682 804 թեստավորում:

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica