close
Եղանակը Երևանում
16 Հոկտեմբերի 2021
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
16 Հոկ 2021
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Քաղաքական տարբեր ճամբարներում հայտնված ազգականները վիճել են ու միմյանցից հեռացել․ «Հրապարակ»

Մամուլի տեսություն

25 Սեպտեմբերի 2021, 08:27
 Քաղաքական տարբեր ճամբարներում հայտնված ազգականները վիճել են ու միմյանցից հեռացել․ «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Հասարակության շրջանում պառակտումն այնպիսի չափերի է հասել, որ անգամ հին, համերաշխ տոհմերն են ճաք տվել, քաղաքական տարբեր ճամբարներում հայտնված ազգականները վիճել են ու միմյանցից հեռացել: Ամենանշանավոր կոնֆլիկտը Ավշարի սեփականատերերի` Գրիգորյան եղբայրների կոնֆլիկտն է:

Եղբայրներից մեկը` Ավշարի գյուղապետ Սուրիկ Գրիգորյանը, բացահայտորեն աջակցեց Ռոբերտ Քոչարյանի «Հայաստան» դաշինքին, իսկ Արայիկ Գրիգորյանը ՀՀԿ-ի «Պատիվ ունեմ» դաշինքի համար էր աշխատում: Թեեւ երկուսն էլ ընդդիմությանն էին պաշտպանում, բայց եղբայրները միմյանցից նեղացել են․ Արայիկ Գրիգորյանը չի ներում, որ եղբայրն իր կողքին չի կանգնել, եւ մինչ օրս նրանց հարաբերությունները չեն հարթվել:

Մեկ այլ նշանավոր ընտանիքում, որտեղ նույնպես ընտանեկան լուրջ ավանդույթներ են ձեւավորվել` տասնյակ տարիներ նրանք իրար են սատարել, ընտրությունների պատճառով տարաձայնություններ են առաջացել եւ մինչ օրս չեն հարթվել. Գագիկ Ծառուկյանը չի ներում խնամուն` Հովիկ Աբրահամյանին, որը ԲՀԿ-ին աջակցելու փոխարեն «Հայաստան» դաշինքին էր աջակցում: Նման ընտանիքներում ընդունված է, որ եղբայրը, որդին, խնամին, փեսան, հարսը քաղաքական սխալներ պետք է թույլ չտան` այլ քաղաքական ուժի չաջակցեն»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում


Ալիեւեան Փառք…Եւ Բարք
15 Հոկտեմբերի 2021, 21:40 Ալիեւեան Փառք…Եւ Բարք

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica