close
Եղանակը Երևանում
19 Հոկտեմբերի 2021
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
19 Հոկ 2021
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Լավրովը կհանդիպի ՄԱԿ-ում Լիբիայի նախագահական խորհրդի ղեկավարի հետ

Աշխարհ

24 Սեպտեմբերի 2021, 23:39
 Լավրովը կհանդիպի ՄԱԿ-ում Լիբիայի նախագահական խորհրդի ղեկավարի հետ

Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը ՄԱԿ-ի Գլխավոր Վեհաժողովի 76-րդ նստաշրջանի շրջանակում կհանդիպի Լիբիայի Նախագահական խորհրդի ղեկավար Մուհամեդ ալ Մենֆիի, ՄԱԿ-ի գործադիր քարտուղար Անտոնիու Գուտերիշի հետ, ինչպես նաեւ կմասնակցի Ռուսաստան-Պարսից ծոցի արաբական պետությունների համագործակցության խորհուրդ (ՊԾԱՊՀԽ) ձեւաչափով նախարարական հանդիպմանը, հաղորդում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով ռուսական պատվիրակության աղբյուրին:

Սեպտեմբերի 25-ին Լավրովը ելույթ կունենա ՄԱԿ-ի ԳՎ 76-րդ նստաշրջանի համաքաղաքական քննարկման ժամանակ:

«Նախատեսված են շփումներ Լիբիայի նախագահական խորհրդի ղեկավարի, ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի, Սլովենիայի նախագահի եւ Մալիի ԱԳ նախարարի հետ, ինչպես նաեւ Ռուսաստան- ՊԾԱՊՀԽ նախարարական հանդիպում»,-տեղեկացրել է գործակալության զրուցակիցը:

Ռուսաստանի դիվանագիտական ներկայացուցչության ղեկավարը ժամանել է Նյու Յորք չորեքշաբթի ՄԱԿ-ի Գլխավոր Ասամբլեայի 76-րդ նստաշրջանում մասնակցելու համար: ՌԴ ԱԳՆ ղեկավարն արդեն անցկացրել է մի քանի երկկողմանի հանդիպում օտարերկրյա գործընկերների հետ:

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica