close
Եղանակը Երևանում
20 Հոկտեմբերի 2021
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
20 Հոկ 2021
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

«Ի՛մ ընկեր, քո երազները մերն են լինելու»․ տեսահոլովակ՝ նվիրված զոհված հերոսներին

Հասարակություն

24 Սեպտեմբերի 2021, 18:12
 «Ի՛մ ընկեր, քո երազները մերն են լինելու»․ տեսահոլովակ՝ նվիրված զոհված հերոսներին

Համազգային հայ կրթական եւ մշակութային միության երեւանյան գրասենյակի մտահղացումը կյանքի կոչվեց։ Խնկո Ապոր անվան գրադարանում տեղի է ունենում «Իմ ընկեր» տեսահոլովակի շնորհանդեսը՝ նվիրված Արցախյան պատերազմում զոհված քաջարի հերոսների հիշատակին։

Ներկայացնելով տեսահոլովակի բովանդակությունը եւ ուղերձը՝ Համազգային հայ կրթական եւ մշակութային միության երեւանյան գրասենյակի տնօրեն Ռուզան Առաքելյանն ասաց, որ նման տեսահոլովակ նկարահանելու նպատակ էր զգալ եւ ապրեցնել մեր հերոսներին, շարունակել նրանց կիսատ թողած գործը։ Մինչ պատերազմի մեկ տարին լրանալը՝ որոշել էին միջոցառում  նվիրել տղաներին։ Առաջին միտքը որեւէ երգ պատվիրելն է եղել։

«Երգը ընկերոջը ձոնված խոսքեր են, որի պատգամն է շարունակել մեր զոհերի գործը, իսկ մենք պատասխանում ենք նրանց, որ՝ ձեր երազները մերն են լինելու։ Այս միտքը դարձավ կարգախոս եւ գրվեց պաստառի վրա։ Նրանց կիսատ թողած գործի համար մենք պարտք ու պարտականություն ունենք։ Դրա համար ամեն վայրկյան պիտի պատրաստ լինենք դիմագրավելու այն բոլոր դժվարությունները, որոնք կարող են պատուհասել մեզ։ Որպեսզի ստեղծվի այս հրաշալի տեսահոլովակը, խնդրեցինք մեր ընկեր Վարդան Պետրոսյանին՝ գրել երգի բառերը, կոմպոզիտորը կոնսերվատորիայի պրոֆեսորներից է, երգը կատարում է Օպերայի հրաշալի երգիչներից մեկը՝ Անդրանիկ Մալխասյանը»,- Yerkir.am-ի հետ զրույցում մանրամասնեց Առաքելյանը։

Տեսահոլովակի մեջ նկարահանված զինվորը Օպերային թատրոնի դերասան Հարություն Կրիկյանն է։ Մեզ հետ զրույցում ասաց՝ մեծ դժվարությամբ է նկարահանվել տեսահոլովակում, քանի որ 44-օրյա աղետաբեր պատերազմի ընթացքում շատ մտերիմներ է կորցրել։

«Բավականին ծանր ապրումներով, բայց ,միեւնույն ժամանակ, շատ մեծ պատասխանատվությամբ եմ մոտեցել կերպարին։ Նկարահանումները տեղի են ունեցել Ազատի ջրամբարում եւ Խաչատուր Աբովյանի տուն-թանգարանում»,- ասաց նա։

Մանրամասները դիտեք տեսանյութում։

Լիանա Սարգսյան

Ջերմաստիճանը կնվազի
20 Հոկտեմբերի 2021, 08:53 Ջերմաստիճանը կնվազի

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica