close
Եղանակը Երևանում
20 Հոկտեմբերի 2021
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
20 Հոկ 2021
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Լեհաստանը Բելառուսի հետ սահմանին կտեղադրի 250 ամերիկյան Abrams տանկեր

Աշխարհ

24 Սեպտեմբերի 2021, 16:33
 Լեհաստանը Բելառուսի հետ սահմանին կտեղադրի 250 ամերիկյան Abrams տանկեր

Լեհաստանի իշխանությունները մտադիր են ԱՄՆ-ից գնված Abrams տեսակի 250 տանկ տեղադրել արևելյան սահմաններին: Այս մասին լեհական ռադիոյի եթերում ասել է երկրի պաշտպանության նախարար Մարիուշ Բլաշակը. հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

Բլաշչակն ասել է, որ «250 գերժամանակակից տանկեր, որոնք տեղակայվելու են արևելքում», Լեհաստանը նախատեսում է ստանալ մինչև 2022 թվականը:

Այն, որ Լեհաստանի իշխանությունները մտադիր են ԱՄՆ-ից գնել 250 տանկ, հայտնի դարձավ 2021 թվականի հուլիսին: Այնուհետեւ փոխվարչապետ Յարոսլավ Կաչինսկին՝ ազգային անվտանգության հարցերով պատասխանատուն, հայտարարել էր, որ խոսքը M1A2 Abrams SEPv3 տանկերի մասին է:

M1A2 SEP v3-ը Abrams տանկերի վերջին մոդիֆիկացիան է: Այս զրահամեքենայի սերիական արտադրությունը սկսվել է 2017 թվականին. այն նախորդ սերունդներից առանձնանում է ուժեղացված զրահով:

2020 թվականի օգոստոսին Լեհաստանը և ԱՄՆ-ն ավարտել են պաշտպանական ոլորտում համագործակցության ընդլայնման շուրջ բանակցությունները:

Երիտասարդները հարցեր ունեն
20 Հոկտեմբերի 2021, 21:24 Երիտասարդները հարցեր ունեն
Արմաշում շչակ է գործարկվելու
20 Հոկտեմբերի 2021, 13:25 Արմաշում շչակ է գործարկվելու

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica