close
Եղանակը Երևանում
20 Հոկտեմբերի 2021
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
20 Հոկ 2021
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Ադրբեջանը Ռուսաստանից նոր զենք գնելու հայտ է ներկայացրել

Տարածաշրջան

24 Սեպտեմբերի 2021, 12:22
 Ադրբեջանը Ռուսաստանից նոր զենք գնելու հայտ է ներկայացրել

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Ադրբեջանն արդեն դիմումներ է ներկայացրել Ռուսաստանին՝ նոր տեսակի զենքի և ռազմական տեխնիկայի ձեռքբերման համար:

«Բնականաբար, այժմ մենք դիտարկում ենք նոր սարքավորումները։ Տեխնիկական խմբերն ուսումնասիրում են նոր հնարավորություններ, մենք արդեն ներկայացրել ենք որոշ հայտեր, ուստի Ռուսաստանի հետ այս ուղղությամբ համագործակցությունը նույնպես կզարգանա»,- ասել է Ադրբեջանի նախագահը  Национальная оборона ամսագրին տված հարցազրույցում: 

Նա ընդգծել է, որ շատ վստահելի հարաբերություններ ունի Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ:

«Եվ, իհարկե,  փոխադարձ հարգանքի խոր զգացում: Մեր նպատակներն ամբողջությամբ համընկնում են»,- ասել է Ալիևը:

Նրա խոսքով՝ Ռուսաստանն ու Ադրբեջանը «լավ աշխատանք» են կատարում բոլոր ոլորտներում, այդ թվում՝ ռազմատեխնիկական համագործակցության: Ալիևը նաև վստահություն է հայտնել, որ ապագայում երկու երկրների համագործակցությունը «կշարունակի աճել»:

Երիտասարդները հարցեր ունեն
20 Հոկտեմբերի 2021, 21:24 Երիտասարդները հարցեր ունեն

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica