close
Եղանակը Երևանում
25 Հոկտեմբերի 2021
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
25 Հոկ 2021
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Կամերային երաժշտության կենտրոնը համերգով կնշի Կոմիտաս վարդապետի ծննդյան օրը

Մշակույթ

24 Սեպտեմբերի 2021, 10:49
 Կամերային երաժշտության կենտրոնը համերգով կնշի Կոմիտաս վարդապետի ծննդյան օրը

Կամերային երաժշտության ազգային կենտրոնը համերգ կնվիրի Կոմիտաս Վարդապետի ծննդյան 152-ամյակին: Սեպտեմբերի 26-ին, ժամը 19:00 գյուղ Արուճի Սուրբ Գրիգոր եկեղեցում կկայանա համերգ, որին հանդես կգա Հայաստանի պետական կամերային երգչախումբը (գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր`Ռոբերտ Մլքեյան):

Կամերային երաժշտության ազգային կենտրոնից հայտնում են, որ ծրագրում կոմիտասյան ստեղծագործություններն են։ Համերգի համար ընտրված Արուճի Սուրբ Գրիգոր եկեղեցին վաղ միջնադարյան Հայաստանի ամենամեծ պատմամշակությային կոթողներից է, հայկական հոգևոր և ճարտարապետական նշանավոր կառույցներից։

Իր երկարատև պատմության ընթացքում տաճարը մի քանի անգամ նորոգվել է (նույնիսկ վերածվել ամրոցի` առանձին հատվածներում շրջապատվելով պաշտպանական պատերով), սակայն անաղարտ պահպանել է իր նախնական նկարագիրը:

Այս համերգով Կամերային երաժշտության ազգային կենտրոնը ցանկանում է ևս մեկ անգամ հանրության ուշադրությունը գրավել դեպի մեր երկրի կարևորագույն պատմամշակութային կոթողները, ինչպես նաև հարգանքի տուրք մատուցել մեր երաժշտության մեծերից՝ Կոմիտաս վարդապետին։

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica