close
Եղանակը Երևանում
25 Հոկտեմբերի 2021
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
25 Հոկ 2021
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Գորիս-Կապան ավտոճանապարհը որևէ կապ չունի Արցախ տանող ճանապարհի հետ․ Նաիրի Հոխիկյան

Հասարակություն

24 Սեպտեմբերի 2021, 10:13
 Գորիս-Կապան ավտոճանապարհը որևէ կապ չունի Արցախ տանող ճանապարհի հետ․ Նաիրի Հոխիկյան

Մեզանում մի սխալ տեղեկություն է շրջում, թե իբրև «ադրբեջանցիները կանգնեցնում են հայկական մեքենաները Արցախ տանող Գորիս-Կապան ճանապարհին»։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրում է լրագրող Նաիրի Հոխիկյանը։

«Սիրելի հայրենակիցներ, եթե այդպիսի կեղծիքը տարածող մարդիկ գոնե մեկ անգամ Արցախ կամ Կապան մեկնած լինեին, կիմանային, որ Գորիսից Կապան տանող ճանապարհը որևէ կապ չունի Գորիսից Ստեփանակերտ տանող ճամփի հետ։ Դրանք լրիվ այլ կողմերում են։
Կից տեղադրում եմ քարտեզ' հստակ նշումներով, որպեսզի տեսողական առումով ևս պարզ լինի, թե որտեղ են այդ ճանապարհները։ Թեպետ ավելի լավ կլինի շաբաթ-կիրակի օրերին խորոված անելու և ընկերներով ճոխ հայրենասիրական կենացներ ասելու փոխարեն գնալ հայրենիքը ճանաչելու, լինել Սյունիքում, Արցախում, Տավուշում և մեր մյուս դրախտավայրերում, գործնականում սիրել հայրենիքը, ոչ թե օղու բաժակի մեջ։
Արցախի ճանապարհին որևէ ադրբեջանցի չկա։ Մենք նրանց տեսնում ենք միայն Շուշիի մոտ, բայց չենք շփվում, հեռվից տեսնում ենք։ Արցախ մեկնելը վտանգավոր չէ»,- գրում է նա։

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica