close
Եղանակը Երևանում
25 Հոկտեմբերի 2021
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
25 Հոկ 2021
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Ալիևը կրկին «չկարողացավ ապրել» առանց Սարգսյանի և Քոչարյանի մասին հիշատակման. Արմեն Աշոտյան

Քաղաքական

24 Սեպտեմբերի 2021, 09:54
 Ալիևը կրկին «չկարողացավ ապրել» առանց Սարգսյանի և Քոչարյանի մասին հիշատակման. Արմեն Աշոտյան

ՀՀԿ փոխնախագահ, ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախկին նախագահ Արմեն Աշոտյանը Facebook-ի իր էջում անդրադարձել է Նյու Յորքում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի ելույթին:

Նա, մասնավորապես, նշել է. «Քիչ առաջ Նյու Յորքում ընթացող ՄԱԿ-ի Գլխավոր Ասամբլեայում ելույթ ունեցավ Իլհամ Ալիևը։

- Նա հմտորեն շահարկեց Ադրբեջանի՝ Չմիավորված պետությունների շարժման նախագահող երկիր լինելու փաստը (100-ից ավել երկիր), հայտարարելով նաև, որ նրա նախագահության մանդատը կազմակերպությունում երկարացվել է ևս մեկ տարով, մինչև 2023 թվականի ավարտը։

- Նա փաթեթավորեց Արցախի բռնազավթված տարածքներում միջազգային ներդրումների հարցը ալտերնատիվ էներգետիկայի նախագծերի տեսքով՝ արևային և քամու։

- Նա հայտարարեց, որ հպարտ է, որ Հայաստանը մարտադաշտում պարտության մատնվեց։

- Նա մեղադրեց Հայաստանին պատերազմական հանցագործությունների, ցեղասպանության, էթնիկ զտումների մեջ։

- Նա կրկին «չկարողացավ ապրել» առանց Սարգսյանի և Քոչարյանի մասին հիշատակման։

- 44-օրյա պատերազմի մասին ողջ հատվածը զավեշտ էր, գլխիվայր շուռ տված աղաղակող կեղծիք։

- Նա դիմեց այլ երկրներին «հին աշխարհագրական տեղանունները» չօգտագործելու հորդորով, ասելով, որ «Լեռնային Ղարաբաղ» հասկացություն այլևս չկա։

- Մենք մեղադրվեցինք նաև մշակութային, քաղաքային, ջրային, էկոլոգիական և այլ բարբարոսությունների մեջ։

- Նա կրկին կախվեց Գարեգին Նժդեհի տեստիկուլներից և մեղադրեց Սերժ Սարգսյանին 2016-ին նրա արձանը Երևանի կենտրոնում բացելու մեջ։

- Նա կրկին խոսեց «Զանգեզուրի կորիդորի» և ականապատման քարտեզների մասին։

Այս նոր «դրական ազդակներով» բարի գիշեր ձեզ։

Հա, չմոռանամ հիշեցնել, որ հողատուն ելույթ է ունենալու մեր ժամանակով ուրբաթ երեկոյան։ Կանխատեսվում է հուժկու և հեզաճկուն պորտապար։

Հ.Գ. Մոռացա գրել, որ Ալիևը քար նետեց նաև Իրանի կողմը, հռչակելով Նիզամիին ադրբեջանական մշակույթի ներկայացուցիչ։
Նաև լսացրեց Ռուսաստանին և Իրանին, հայտարարելով «Ադրբեջանը փոխում է իրավիճակը Հարավային Կովկասում և ԲՈԼՈՐԸ պիտի հաշվի նստեն դրա հետ»»։

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica