close
Եղանակը Երևանում
25 Հոկտեմբերի 2021
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
25 Հոկ 2021
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Պատվաստման գործընթացը պիտի լինի գիտահեն և գիտակցված, ոչ թե տգետների տապալումների հետեւանքով՝ պարտադրված. Աշոտյան

Հասարակություն

23 Սեպտեմբերի 2021, 21:26
 Պատվաստման գործընթացը պիտի լինի գիտահեն և գիտակցված, ոչ թե տգետների տապալումների հետեւանքով՝ պարտադրված. Աշոտյան

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը գրում է․

«Կարճ՝ պատվաստման մասին։

1. Հայաստանի ապիկարները տապալել են համավարակի դեմ պայքարը, այդ թվում՝ պատվաստումների մասով։

2. Առողջապահության նախարարը ոլորտից կատարյալ անտեղյակ դրածո է։

3. Նրանք խաբել են ու շարունակում են խաբել բոլոր հարցերում, այդ թվում՝ համավարակի մասով։

4. Պատվաստումը պետք է լինի կամավոր։ Պետության կողմից ճիշտ բացատրական աշխատանքի թերացումները անթույլատրելի է սվաղել բիրտ վարչական լծակներով։

5. Հայաստանում պատվաստման մակարդակի ցածր ցուցանիշը ապացուցում է, որ հասարակությունը նրանց իրականում չի վստահում։ Պատվաստման ցածր ցուցանիշը նրանց ապալեգիտիմացման ուղղակի ցուցիչ է։

6. Ես պատվաստվել եմ՝ թե առողջապահական հենքով, թե գլոբալ մոբիլությունս պահպանելու համար։

7. Պատվաստման գործընթացը պիտի լինի գիտահեն և գիտակցված, ոչ թե տգետների տապալումների հետեւանքով՝  պարտադրված»։

Արտագաղթի ժամանակագրություն
23 Հոկտեմբերի 2021, 15:33 Արտագաղթի ժամանակագրություն

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica