close
Եղանակը Երևանում
3 Դեկտեմբերի 2021
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
3 Դեկ 2021
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Հանուն Փաշինյանի՝ քանի՞ ամիս եք պատրաստ տանջվել Բաքվի բանտերում․ լրագրողը՝ նախարարին

Քաղաքական

23 Սեպտեմբերի 2021, 15:59
 Հանուն Փաշինյանի՝ քանի՞ ամիս եք պատրաստ տանջվել Բաքվի բանտերում․ լրագրողը՝ նախարարին

ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանն անլուրջ եւ ծաղրական է համարում ադրբեջանցիների կողմից քասախցի երիտասարդներին առեւանգելու մասին հարցը։ Yerkir.am-ի հարցին, թե ո՞րը կլինի առաջին քայլը, երբ Գորիս-Կապան միջպետական ճանապարհից ադրբեջանցիներն առեւանգեն իրեն, անթաքույց անտարբերությամբ ասում է․ «Եկեք լուրջ բաներից խոսենք, էլի, էդ հարցի հասցեատերը ես չեմ»։

Հետաքրքիր է՝ նախարարն ինչո՞վ է առանձնանում հասարակ քաղաքացուց կամ ինչո՞վ է տարբերվում առևանգված քասախցիներից, ի՞նչ է՝ երկու քի՞թ ունի, երեք ա՞չք, թե՞ ճակատին գրված է՝ նախարար կամ Փաշինյանի իշխանության ներկայացուցիչ, ինչից ելնելով էլ՝ վստահ է, որ չի առևանգվի, և պնդում է, որ դա անլուրջ հարց է:

Մյուս կողմից՝ նախարարն այնպիսի հանգստությամբ է պատասխանում այս հարցին,  թվում է, թե գաղտնի համագործակցության մեջ է ադրբեջանական զինված ուժերի հետ, եւ երբ մի օր որոշի անցնել այդ ճանապարհով, ադրբեջանցիները, «սալամ» ասելով, կուղեկցեն իրեն:

Այնուամենայնիվ, եթե գերեվարվի, պատրա՞ստ է, հանուն Փաշինյանի, Բաքվի բանտերում սպասել այնքան, մինչեւ երջանիկ բարեբախտությամբ ազատ արձակվի։ Քերոբյանն արձագանեց, որ տեղյակ է, թե ինչ խոշտանգումների են ենթարկվում մեր քաղաքացիները Ադրբեջանում: Հարցին՝ ի՞նչ եք անում, որ գերիները վերադառնան հայրենիք, պատասխանեց․ «Օրինակ՝ անում ենք էնպես, որ Ամերիկայի Կոնգրեսը հայտարարում է՝ անհապաղ ազատ արձակել հայ գերիներին»։

Ի դեպ, ՀՅԴ Բյուրոյի Հայ Դատի կենտրոնական գրասենյակն այսօր հայտարարություն էր տարածել՝ հայտնելով, որ Հայ դատի Ամերիկայի հանձնախմբի շարունակական և հետևողական աշխատանքների արդյունքում՝ ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը երեկ ընդունել է կոնգրեսականներ Ադամ Շիֆի, Բրեդ Շերմանի և Թոնի Քարդենասի առաջարկած օրենսդրական փոփոխությունները, ըստ որոնց՝ Ադրբեջանից պահանջվում է անհապաղ ազատ արձակել բոլոր հայ ռազմագերիներին, ինչպես նաև քննության ենթարկել Ադրբեջանի պատերազմական հանցագործությունների դեպքերը։ Ընդունված փոփոխությունը պահանջում է նաև հետաքննություն անցկացնել Արցախում կիրառված թուրքական անօդաչու թռչող սարքերում ամերիկյան տեխնոլոգիաների օգտագործման վերաբերյալ։

Այսինքն՝ Փաշինյանի ստորագրած կապիտուլյացիոն հայտարարության համապատասխան դրույթը, որն ի կատար չի ածվել նույն Փաշինյանի իշխանության պարտվողական և թուրքամետ կեցվածքի պատճառով, այսօր փորձում են կյանքի կոչել ՀՅԴ Հայ դատի հանձնախմբերն ու գրասենյակները:

Այսքանից հետո զավեշտ է, որ հայրենավաճառ իշխանության ներկայացուցիչ-նախարարը, դեմքին լուրջ արտահայություն տալով, փորձում է իր իշխանության հաջողությունը համարել կամ իրենց վերագրել Դաշնակցության կատարած ահռելի աշխատանքներն ու գրանցած հաջողությունները:

Հայ-ուկրաինական կրկես
2 Դեկտեմբերի 2021, 18:32 Հայ-ուկրաինական կրկես

Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica