close
Եղանակը Երևանում
19 Հոկտեմբերի 2021
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
19 Հոկ 2021
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

ՀՅԴ շարքերն է համալրել 7 նորագիր․ ՖՈՏՈՇԱՐՔ

Հասարակություն

21 Սեպտեմբերի 2021, 21:53
 ՀՅԴ շարքերն է համալրել 7 նորագիր․ ՖՈՏՈՇԱՐՔ

Այսօր՝ սեպտեմբերի 21-ին, Աշոտ Ղուլյանի հուշակոթողի մոտ հանդիսավոր երդման արարողությամբ ՀՅԴ շարքերն է համալրել 7 նորագիր։

Արարողությանը ներկա  էին ՀՅԴ Արցախի Կենտրոնական կոմիտեի անդամները, ՀՅԴ Ստեփանակերտի և շրջանների կոմիտեների ներկայացուցիչներ, ՀՅԴ Արցախի երիտասարդական միության անդամներ։

Նախքան երդման արարողությունը, ներկաները ծաղիկներ են խոնարհել Աշոտ Ղուլյանի հուշակոթողին։

Կուսակցական երդման արարողությունից հետո տեղի ունեցավ նաև խոստման արարողություն, որի ընթացքում  ՀՅԴ Արցախի երիտասարդական միության շարքեր համալրել է 2 նորագիր։

ՀՅԴ երդման արարողության կնքահայրը՝ Ալյոշա Գաբրիելյանն էր, իսկ խոստման արարողության կնքահայրը՝ Սերգեյ Շահվերդյանը։

Ալյոշա Գաբրիլյանը նախքան երդման արարողությունը նշեց, որ նորագիրների համար սա հիշարժան օր է լինելու, քանի որ համալրում են մի կուսակցության շարքեր, որն անցել է պատերազմի բովով, իր ժողովրդի կողքին է եղել, և  ինչպես երդման տեքստի մեջ է ասվում՝  պետք է պատրաստ լինեն անգամ կյանքի գնով պաշտպանելու հայրենիքը։

Սերգեյ Շահվերդյանն էլ նշեց, որ ՀՀ անկախության տոնի օրվա կապակցությամբ կազմակերպված երդման և խոստման արարողությունները հատկապես կարևոր են այն առումով, որ այս օրերին խալխլված է Հայաստանի անկախությունը։

Երդման և խոստման արարողություններից հետո կուսակցության շարքերը համալրած ընկերներին շնորհավորել են ներկաները, որից հետո օրվա առիթով Լեռնիկ Հովհաննիսյանը իր խոսքն է ուղղել նրանց։

Լեռնիկ Հովհաննիսյանի համոզմամբ՝ մեր ժողովուրդը լավ չի ճանաչում Դաշնակցությանը, քանի որ 70 տարի շարունակ սովետական ժամանակաշրջանում դաշնակցության դեմ հակաքարոզչություն էր տարվում, իսկ Արցախյան շարժումից հետո, երբ սկսվեց պատերազմը, Դաշնակցությունը ժամանակ չուներ Հայաստանում ինքնաքարոզչությամբ զբաղվելու․ կարևորը պատերազմի դաշտում հաղթանակի կերտումն էր։

«Բոլորն էլ գիտեն, որ ինքնապաշտպանական մարտերը առաջին հերթին կազմակերպվել են դաշնակցության միջոցով, իսկ առաջին զենքերը դաշնակցականներն են բերել Արցախ։ Հենց այդ պատճառով ժողովուրն իր հայացքն ուղղեց դեպի Դաշնակցություն, իսկ երբ եկավ խաղաղության ժամանակները, մեր ընկերներին բանտեր նետեցին»,-նշել է Լեռնիկ Հովհաննսյանը։

Նորագիրներից Քարամյան Էլինան  «Ապառաժ»-ի հետ զրույցում հուզումքով է նշում, որ իր ամուսինը` Մավրիկ Գրիգորյանը,ով զոհվել է 44-օրյա պատերազմում, նույնպես կուսակցական էր և երդվել էր նույն այս վայրում։

«Ամուսնուս զոհվելուց հետո, ես որոշել եմ նրա սկսած պայքարը կիսատ չթողնել՝ երդվելով նրա երդման վայրում՝ զենքի վրա։

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica