close
Եղանակը Երևանում
25 Հոկտեմբերի 2021
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
25 Հոկ 2021
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Որոտանում ադրբեջանցիները հայերի են առևանգել. Իրան—Հայաստան ճանապարհը գործնականում փակվել է. Անդրանիկ Թևանյան

Քաղաքական

19 Սեպտեմբերի 2021, 13:17
 Որոտանում ադրբեջանցիները հայերի են առևանգել. Իրան—Հայաստան ճանապարհը գործնականում փակվել է. Անդրանիկ Թևանյան

Հայաստանի բլոկադան խորանում է․ Իրան—Հայաստան ճանապարհը գործնականում փակվել է: Այս մասին գրել է «Հայաստան» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Թևանյանը:

«Որոտանում ադրբեջանցիները հայերի են առևանգել (պաշտոնական Երևանը մեղքը բարդում է ՀՀ քաղաքացիների վրա, որոնք, ըստ ԱԱԾ–ի, շեղվել են մայրուղուց և հայտնվել ադրբեջանական տարածքում)։ Սա նշանակում է, որ Գորիս–Կապան, կամ որ նույնն է՝ Իրան–Հայաստան միջպետական ճանապարհը գործնականում փակվել է։ Քանզի այսքանից հետո ո՞վ ռիսկ կանի երթևեկել այդ ճանապարհով։
 
Ադրբեջանը, օգտվելով պաշտոնական Երևանի հանցավոր անգործությունից և տիեզերական մասշտաբների հասնող անգրագիտությունից, քայլ առ քայլ գնաց այդ ռազմավարական ու կենսական ճանապարհի փակմանը։
 
Սկզբում եկան ու դրոշ տնկեցին։ Հետո շրջափակեցին Որոտան–Շուռնուխ հատվածը։ Դրան հաջորդեց ոստիկանական ու մաքսային անցակետերի տեղադրումը, իրանցի վարորդների ձերբակալումը, հայ պատանի ֆուտբոլիստների ահաբեկումը, տրանսպորտային միջոցների վրայից հայկական խորհրդանիշների քերումը։ Այսօր արդեն առևանգում են մարդկանց։
 
Ադրբեջանն այդպիսով մեսիջ է հղում, որ հայերն այդտեղով չանցնեն։ Իսկ դա, փաստացի, մեր հարավային սահմանների բլոկադա է նշանակում։ Հույսը մնում է այն, որ ինչպես Արցախում, այնպես էլ Սյունիքում ռուս խաղաղապահները կուղեկցեն մեր տրանսպորտային միջոցներին։ Եթե դա չարվի, ապա Սյունիքի մի մեծ մաս կկտրվի մեզանից։
 
Ահա այսպիսի «խաղաղության դարաշրջան» է ապահովում ՀՀ քաղաքացիների 25 տոկոսի քվեն ստացած իշխանությունը։ «Ապագա կա ապագա»–ն հենց ա՛յս մասին էր»,- գրել է նա։
 
Արտագաղթի ժամանակագրություն
23 Հոկտեմբերի 2021, 15:33 Արտագաղթի ժամանակագրություն

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica