close
Եղանակը Երևանում
15 Հոկտեմբերի 2021
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
15 Հոկ 2021
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Գորիսի փոխքաղաքապետ Մենուա Հովսեփյանը կմնա կալանավորված

Քաղաքական

19 Սեպտեմբերի 2021, 12:02
 Գորիսի փոխքաղաքապետ Մենուա Հովսեփյանը կմնա կալանավորված

Վերաքննիչ դատարանը մերժել է Գորիսի համայնքապետի տեղակալ Մենուա Հովսեփյանի խափանման միջոց կալանքը փոխելու միջնորդությունը,  Tert.am-ի հետ զրույցում հայտնել է նրա  պաշտպաններից Դավիթ Կարապետյանը։

«Որոշումը դեռ չենք ստացել, միանշանակ բողոքարկելու ենք այն։ Հիմնավոր կասկածի և կալանավորման հիմքերի բացակայության պարագայում Մենուա Հովսեփյանին զրկել են ազատությունից»,-ասել է  պաշտպանը՝ հավելով, որ չկան հիմքեր ենթադրելու, որ Մենուա Հովսեփյանը կարող է խոչընդոտել գործի քննությանը։

Նա հիշեցրել է նաև, որ Գորիսի համայքապետի տեղակալը 2-րդ կարգի հաշմանդամ է, 4 անչափահաս երեխա ունի, առաջին ատյանի դատարանը և Վերաքննիչ դատարանը դա հաշվի չեն առել։

 
 

Դավիթ Կարապետյանը նշել է, որ բողոքարկելիս անդարդառնալու են նաև նրան, որ առաջին ատյանի դատարանը ոչ օրինական կազմով է քննել Մենուա Հովսեփյանի գործը։

«Mail.ru էլեկտրոնային փոստով անհասկանալի և ոչ բովանդակային հողորդագրությամբ գործը մակագրվել է հայտնի Մնացական Մարտիրոսյանին»,-ասել է պաշտպանը։  

Նշենք, որ Մենուա Հովսեփյանը գտնվում է «Արմավիր» ՔԿՀ-ում, նա կալանավորվել է օգոստոսի 18-ին՝ Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Մնացական Մարտիրոսյանի որոշմամբ։

Մենուա Հովսփյանը մեղադրվում է Քրեական օրենսգրքի 149․1 հոդվածի 2-րդ մասի 1-ին և 2-րդ կետերի համաձայն՝ նախընտրական քարոզչությանը մասնակցելուն կամ հանրաքվեի քարոզչություն կատարելուն կամ նախընտրական քարոզչությանը մասնակցելուց կամ հանրաքվեի քարոզչություն կատարելուց հրաժարվելուն հարկադրելը կամ նախընտրական քարոզչությանը մասնակցելուն կամ հանրաքվեի քարոզչություն կատարելուն խոչընդոտելը, որը կատարվել է ծառայողական կամ այլ կախվածությունն օգտագործելով, պաշտոնեական դիրքն օգտագործելով, ինչպես նաև Քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ի կետով՝յուրացնելը կամ վատնելը՝ առանձնապես խոշոր չափերով։

Մենուա Հովսեփյանը իրեն առաջադրված մեղադրանքները չի ընդունում, գործը համարում է շինծու։

Ալիեւեան Փառք…Եւ Բարք
15 Հոկտեմբերի 2021, 21:40 Ալիեւեան Փառք…Եւ Բարք

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica