close
Եղանակը Երևանում
25 Հոկտեմբերի 2021
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
25 Հոկ 2021
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Իսկ ո՞վ է ասել, որ ոչ աշխատանքային օրերին ՀՆԱ չի ստեղծվում․ Թադեւոս Ավետիսյան

Տեսանյութ

19 Սեպտեմբերի 2021, 11:12
 Իսկ ո՞վ է ասել, որ ոչ աշխատանքային օրերին ՀՆԱ չի ստեղծվում․ Թադեւոս Ավետիսյան

Կառավարությունը որոշում ընդունեց ամանորյա արձակուրդներից 5 հանգստյան օր կրճատելու մասին։ Եվ դա հիմնավորեց տնտեսական գործոնով, որ անգամ Հայաստանից շատ ավելի զարգացած երկրները չեն կարող իրենց նման ճոխություն թույլ տալ` 5 օր չաշխատել, ՀՆԱ չստեղծել: Կառավարության գնահատմամբ՝ ՀՀ քաղաքացուն տրամադրվող վճարվող ոչ աշխատանքային օրերի թիվն արդեն իսկ գերազանցում է շատ զարգացած ու առավել եւս՝ զարգացող երկրներում առկա վճարվող ոչ աշխատանքային օրերի թիվը։ Այսինքն՝ հայ աշխատող մարդը հանգստյան օրերի պակաս չունի:

«Այս նախագիծն ուղղված է Հայաստանի Հանրապետության ուժեղ կայացմանը, այն կարգավորումները, որ մենք ունենք այսօր Հայաստանի տնտեսական կյանքից, ըստ էության, ջնջում են 10 օր, որի ընթացքում խրախճանքի 10-օրյակ է մեր երկրում հայտարարվում: Այսօրվա Հայաստանի Հանրապետությունով հետաքրքրված եւ դրա համար պատասխանատու յուրաքանչյուր քաղաքացի, գործարարները, բիզնեսը, ամբողջ տնտեսությունը չեն կարող թույլ տալ նման շռայլություն, եւ մենք պարտավոր ենք մեր վերաբերմունքը փոխել»,- դեռ գարնանը հետաձգված նախագծի քննարկման ժամանակ հայտարարել էր նախարար Քերոբյանը։

Տնտեսագետ, «Հայաստան» դաշինքի պատգամավոր, նախկին սոցապփոխնախարար Թադեւոս Ավետիսյանը անհամարժեք է համարում 5 հանգստյան օրվա կրճատումը։ Տրամաբանական է համարում 2-3 օրվա կրճատումը։

«Նրանք վկայակոչում են տարբեր երկրների փորձը, բայց իրենց վկայակոչումներն ամբողջական չեն, որովհետեւ պիտի նայես ոչ միայն այդ տոնական օրերի քանակը, այլեւ ընդհանրապես ողջ տարվա մեջ՝ հունվարի 1-ից դեկտեմբերի 31-ն ընկած հանգստյան օրերի քանակը, որ տարբեր երկրներ ունեն որպես տոնական, հիշատակի ոչ աշխատանքային օրեր։ Եվ եթե այդ համեմատությունն արվում է, ապա տեսնում ենք, որ մենք ունենք շատ ավելի քիչ ոչ աշխատանքային օրեր, քան միջինում կա միջազգային փորձում, որովհետեւ, ցավոք սրտի, մեր երկրում աշխատողները լիարժեք չեն օգտվում իրենց համար սահմանված նվազագույն տարեկան հանգստի իրավունքից։ Եվ իրականում մարդիկ նույնիսկ տեղյակ էլ չեն, որ իրենք 20 աշխատանքային օրվա իրավունք ունեն՝ համաձայն Աշխատանքային օրենսգրքի։ Այսինքն՝ եթե բերում ես նման իրավակարգավորումների միջազգային փորձը, ապա պետք է նայես նաեւ քո երկրի իրավապրակտիկան»։

Ի դեպ, Նիկոլ Փաշինյանի կառավարության նախկին անդամ` նախկին սոցապնախարար Մեսրոպ Առաքելյանն էլ հետաձգված որոշման նախորդ քննարկման ժամանակ հակադարձել էր Քերոբյանին՝ ասելով, որ շատ երկրներում ընդունված է մարդկանց լրացուցիչ ոչ աշխատանքային օրեր տալ, երբ որեւէ տոնական օր շաբաթ կամ կիրակի է լինում, մի բան, որ չի արվում Հայաստանում։

Ավետիսյանը նշեց, որ, նախ, մենք ունենք ոչ թե 18, այլ 16 ոչ աշխատանքային օր, որոնց մի մասն էլ համընկնում է շաբաթ-կիրակիների հետ։

20 օր ամենամյա արձակուրդ եւ 16 ոչ աշխատանքային օր, Բանակի օր, Նոր տարի, Ապրիլի 24, Մայիսի 28, Սեպտեմբերի 21 եւ այլն․ վճարվող ոչ աշխատանքային օրեր։ «Մոտավորապես 10 աշխատանքային օր է, որ չի համընկնում շաբաթվա հանգստյան օրերի հետ»,- ասում է տնտեսագետը։ Կրկին մեջբերում Մեսրոպ Առաքելյանից, որը որոշման ապրիլյան քննարկման ժամանակ նույնպես հակադարձեց Menu.am-ի հիմնադրին, որ Հայաստանի քաղաքացիների ոչ աշխատանքային օրերի քանակը մեծ չէ:

Իսկ Թադեւոս Ավետիսյանն առհասարակ աբսուրդ է համարում կառավարության հաշվարկները։ «Որ էդքան օր ավելանա, մեխանիկորեն բազմապատկում են ՀՆԱ-ի իրենց ցույց տված ինչ-որ մի աճի հետ․․․ սրանք ծիծաղելի հիմնավորումներ են, որովհետեւ այդ՝ ոչ աշխատանքային օրերին կյանքն ի վերջո չի մեռնում։ Մարդիկ ե՛ւ առեւտուր են անում, ե՛ւ այն կազմակերպությունները, որոնք աշխատում են, ավելի մեծ շրջանառություն են ունենում։ Դրանք հանգստի, սննդի կազմակերպություններն են»։ Այսինքն՝ ո՞վ է ասել, որ ոչ աշխատանքային օրերին ՀՆԱ չի ստեղծվում։

Տեղեկացրել էինք, որ Հայաստանի պետհիմնարկների, ՏԻՄ-երի աշխատողների ճյուղային հանրապետական արհմիությունն էլ է դեմ արտահայտվել նախագծին։ Ըստ նրանց՝ նախագծի անհրաժեշտության հիմնավորումը՝ միայն մաքուր տնտեսական վիճակագրության եւ համախառն ներքին արդյունքի (ՀՆԱ)՝ կոնտեքստից կտրված տոկոսների տեսանկյունից, արդարացված չէ։

Հատուկ menu.am-ի հիմնադրի համար նախագծերի հրապարակման միասնական կայքում գրել են, որ դեռ նախորդ դարի 70-ականներից՝ տնտեսական աճի եւ անհատների եկամուտների աճի միջեւ կապը խզված է, եւ վերջին տասնամյակների ընթացքում տնտեսական միտքը հանգել է նրան, որ ՀՆԱ-ն այլեւս տնտեսական հաջողության, հանրային բարօրության եւ կյանքի որակի չափման համար բավարար ցուցանիշ չի կարող լինել։ ՀՆԱ-ն իր մեջ արտացոլում է միայն տնտեսության ոլորտների կողմից ստեղծված արդյունքները, սակայն անտեսում է բազմաթիվ այլ ցուցիչներ, որոնք էական նշանակություն ունեն պետության զարգացման ու հանրության կյանքի բարելավման մեջ։

Այդ իսկ պատճառով տնտեսական իրական զարգացման մակարդակը գնահատելու համար վերջին տասնամյակներում օգտագործում են նաեւ այլ բնութագրական արժեքներ, օրինակ՝ մարդկային զարգացման ինդեքսը (HDI), մարդկային կապիտալի ինդեքսը (HCI), սոցիալական առաջադիմության ինդեքսը (SPI)։ Եվ, առհասարակ, Հայաստանում, Արժույթի միջազգային հիմնադրամի գնահատմամբ՝ ոչ ֆորմալ (ստվերային) տնտեսությունը կազմում է 36%, որն ԱՊՀ տարածքում ամենաբարձր ցուցանիշներից է։ Ոչ ֆորմալ զբաղվածությունը Հայաստանում հասնում է 46%-ի՝ ըստ Համաշխարհային բանկի կողմից հրապարակված 2019թ․ զեկույցի։ Բացի այդ, Հայաստանն աշխարհում «առաջատարներից» է գործազրկության եւ աղքատության մակարդակներով։ Հայաստանի Հանրապետությունում մինչ այժմ սահմանված չէ living wage (ապրելու աշխատավարձ) հասկացությունը, չկա մինիմալ աշխատավարձի ձեւավորման սկզբունք։ Բացակայում են կամ կայացած չեն աշխատանքային հարաբերությունների վերահսկման մեխանիզմները, ինչի հետեւանքով հսկայական թվով աշխատողների պատշաճ չի տրամադրվում նրանց հասանելի ամենամյա արձակուրդը, չի պահպանվում Աշխատանքային օրենսգրքով սահմանված աշխատաժամանակը, չեն կատարվում արտաժամյա վճարումները։

Անուշ Դաշտենց

hraparak.am

Արտագաղթի ժամանակագրություն
23 Հոկտեմբերի 2021, 15:33 Արտագաղթի ժամանակագրություն

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica