close
Եղանակը Երևանում
23 Հոկտեմբերի 2021
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
23 Հոկ 2021
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Սեպտեմբերի 21-ին փակ կլինեն հետևյալ փողոցները

Հասարակություն

17 Սեպտեմբերի 2021, 18:21
 Սեպտեմբերի 21-ին փակ կլինեն հետևյալ փողոցները

Ոստիկանությունը տեղեկացնում է, որ Հայաստանի անկախության 30-ամյակի առթիվ կազմակերպված միջոցառումների փորձի մասնակիցների անվտանգությունն ապահովելու նպատակով սեպտեմբերի 20-ի ժամը 17.00-ից փակ կլինեն Հանրապետության հրապարակ մտնող բոլոր փողոցները։

Սեպտեմբերի 21-ին, ժամը 15.00-ից մինչև միջոցառման ավարտը, փակ կլինեն դեպի Հանրապետության հրապարակ տանող փողոցները՝ Աբովյան փողոցը՝ Աբովյան-Թումանյան փողոցների խաչմերուկից, Նալբանդյան փողոցը՝ Նալբանդյան-Թումանյան փողոցների խաչմերուկից, Հանրապետության փողոցը՝ Հանրապետություն-Թումանյան փողոցների խաչմերուկից, Վարդանանց փողոցը՝ Սախարովի հրապարակից մինչև Վարդանանց փակուղի, Արամի փողոցը՝ Խանջյան-Արամ փողոցների խաչմերուկից դեպի Նալբանդյան փողոց, Տիգրան Մեծի պողոտան՝ Տիգրան Մեծի պողոտա-Խանջյան փողոց խաչմերուկից, Վազգեն Սարգսյան փողոցը՝ Շահումյանի հրապարակից, Ամիրյան փողոցը՝ Ամիրյան փողոց-Մաշտոցի պողոտա խաչմերուկից, Բուզանդի փողոցը՝ Բուզանդի փողոց-Մաշտոցի պողոտա խաչմերուկից։

Ժամը 20։00-ից կսահմանափակվի նաև հետևյալ հասցեներ քաղաքացիների ելումուտը՝ Վարդանանց փողոցի 2-ից 16 զույգ համարի հասցեներ, 16/1, 16/2, 5-ից 11 կենտ հասցեներ, 11/4 և հարակից շինություններ, Հանրապետության փողոցի 59-ից 67 կենտ համարի հասցեներ, 58-ից 70 զույգ համարի հասցեներ և հարակից շինություններ, Տպագրիչների փողոցի 3-ից 5Ա կենտ հասցեների շենքեր, 4 և 6 զույգ հասցեների շենքեր և հարակից շինություններ, Նալբանդյան փողոցի 46-ից 50 զույգ համարների շենքեր, 50/1, 50/2, 50/3 և հարակից շինություններ։

Հանրապետության հրապարակ քաղաքացիների մուտքը կթույլատրվի ժամը 18.00-ից։

Ոստիկանությունը հորդորում է քաղաքացիներին վերոնշյալ օրերին և ժամերին ավտոմեքենաները նախապես դուրս բերել նշված տարածքներից։

Բացի այդ, նույն օրը ՀՀ անկախության 30-ամյակի միջոցառումների շրջանակում մայրաքաղաքի մի շարք փողոցներում կանցկացվեն ուժային կառույցների ստորաբաժանումների քայլերթեր, որոնց ընթացքում կսահմանափակվի երթևեկությունը հետևյալ փողոցներում։

Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 12։00-ից 13։00-ն փակ կլինի Գայի փողոտան՝ Գայի պողատա- Գյուլիքևխյան փողոց խաչմերուկից Գայի պողոտա- Թոթովենց-Նանսենի փողոցների խաչմերուկ։

Ժամը 14։00-ից 15։00-ն Գարեգին Նժդեհի փողոցը՝ Գարեգին Նժդեհ-Մայիսի 9 փողողների խաչմերուկից Գարեգին Նժդեհի հրապարակ։

Ժամը 14։30-ից 15։30-ը Մաշտոցի պողոտան՝ Ֆրանսիայի հրապարակից Մաշտոցի պողոտա-Ամիրյան փողոց խաչմերուկ։

Ժամը 14։00-ից 15։00-ն Տիգրան Պետրոսյան փողոցը՝ Տիգրան Պետրոսյան-Սասնա Ծռեր խաչմերուկից։

Ժամը 14։00-ից 15։00-ն Ազատության պողոտան՝ Լամբադայի կամուրջից Ազատության պողոտա-Բաբայան փողոց խաչմերուկ։

Ժամը 14։00-ից 15։00-ն Էրեբունու փողոցը՝ Էրեբունու հրապարակից Էրեբունու-Ազատամարտիկների փողոցների խաչմերուկ։

Արտագաղթի ժամանակագրություն
23 Հոկտեմբերի 2021, 15:33 Արտագաղթի ժամանակագրություն

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica