close
Եղանակը Երևանում
23 Հոկտեմբերի 2021
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
23 Հոկ 2021
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Անդրազգայնականության չափումը բռնության արտահանումն էր Սիրիայից Ղարաբաղի ճակատ․ Արսեն Հակոբյան

Քաղաքական

17 Սեպտեմբերի 2021, 16:48
 ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Անդրազգայնականության չափումը բռնության արտահանումն էր Սիրիայից Ղարաբաղի ճակատ․ Արսեն Հակոբյան

Ղարաբաղյան երկրորդ պատերազմի և թուրքական ժխտողականության դրսևորումների մասին աշխատության մեջ, որը ԳԱԱ հնագիտության և ազգագրության ինստիտուտի գիտաշխատող  Արսեն Հակոբյանը իրականացրել և հրատարակել է Իտալիայի Մեսինայի համալսարանի ներկայացուցիչի հետ համատեղ, 3 չափումներ են՝ որտե՞ղ և ինչպե՞ս է դա դրսևորվում և ինչո՞ւ է դրսևորվում՝ հայտնում է Yerkir.am-ը։

ՀՀ գիտութունների ազգային ակադեմիայում ընթացող՝ «Հայոց ցեղասպանության, հայկական պահանջատիրության եւ արցախյան հիմնահարցի խաչմերուկներում. հետահայաց գնահատումներ եւ հեռանկարներ» խորագրով միջազգային եռօրյա գիտաժողովի ընթացքում, որը կազմակերպել են Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտը, Գիտությունների ազգային ակադեմիան, Երեւանի պետական համալսարանը եւ Հայագիտական ուսմանց ընկերակցությունը, Արսեն Հակոբյանը ներկայացրեց իրենց աշխատությունը:

Նա նշեց, որ «տարածք» ասելով իրենք նկատի են ունեցել քաղաքային միջավայրը և այդ առումով իրենց խնդրները վերաբերում է բռնությանը և քաղաքային մարդաբանությանը։

Երկրորդը անդրազգայնության դրսևորումներն են՝ թուրքական ժխտողականության դրսևորումները վերջին պատերազմի ընթացքում։

Երրորդը լեգիտիմության խնդիրն է որպես պատկանելություն՝ ի՞նչն է թույլատրելի, ինչո՞ւ են մարդիկ ինչ-որ բան ժխտում, ինչ-որ բան ընդունում, դա դիտարկել են կրոնական հուշարձանների միջոցով որպես քաղաքական ռեպրեզենտացիայի միջոց։

«Քաղաքները մենք դիտարկում ենք որպես տարածք, որոնք մեկուսացված չեն և դառնում են մեծ գործընթացների մաս։ Ինչ-որ քաղաքում տեղի ունեցող իրադարձությունները կտրում են սահմանները և ինչ-որ բան են փոխում այլ քաղաքներում»,-ասաց Արսեն Հակոբյանը։

Նա նշեց, որ անդրազգայնականության չափումը բռնության արտահանումն էր Հյուսիսային Սիրիայից Ղարաբաղի ճակատ, որի առաջին նախանշանները գալիս են մինչև պատերազմը, դա 2020 թ-ի հուլիսյան դեպքերն են, երբ քրդական, ռուսական լրատվամիջոցները հայտնեցին, որ Հյուսիսային Սիրիայում տեղի է ունենում զինյալների հավաքագրում՝ ուղարկելու հայ-ադրբեջանական հակամարտության գոտի։

Ժխտողականության առաջին թիրախը, նրա խոսքով, դառնում է Ստամբուլի հայկական համայնքը․ հակայակական ակտեր են տեղի ունենում խորհրդանշական վայրերում, այդ խնդիրը բարձրացվում է Կարո Փայլանի կողմից և քննարկվում Խորհրդարանում։

Ժխտողականության ակտորները, նրա խոսքով, նույնն էին՝ ինչ 1915 թ-ին։

Մանրամասն՝ տեսանյութում․

Արտագաղթի ժամանակագրություն
23 Հոկտեմբերի 2021, 15:33 Արտագաղթի ժամանակագրություն

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica