close
Եղանակը Երևանում
22 Հոկտեմբերի 2021
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
22 Հոկ 2021
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Եթե վարչատարածքային բաժանման մասին օրենքում գրենք, որ ՀՀ սահմանները Բաքու են հասնում, դրանով հարցը լուծվո՞ւմ է․ Վարդևանյան

Քաղաքական

17 Սեպտեմբերի 2021, 14:04
 ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Եթե վարչատարածքային բաժանման մասին օրենքում գրենք, որ ՀՀ սահմանները Բաքու են հասնում, դրանով հարցը լուծվո՞ւմ է․ Վարդևանյան

Դուք աշխարհում չեք տեսնի մի երկիր, որը վարչատարածքային բաժանման մասին օրենքի մակարդակում որոշի ՀՀ պետական սահմանի վերաբերյալ հարցեր․ չի կարող այդպես լինել՝ ըստ Yerkir.am-ի ասաց «Հայաստան» խմբակցության անդամ Արամ Վարդևանյանը ԱԺ-ում ճեպազրույցների ժամին։

«Ավելին, վարչատարածքային բաժանման մասին օրենքը չի կարող լինել միջազգային իրավահարաբերությունների աղբյուր։ Այսինքն, ոչ մի կերպ չի կարող առնչվել ստեղծված իրավիճակին»,-ասաց նա։

Վարդևանյանը մի պարզ բանաձև առաջադրեց․ 2010 թ-ին ընդունված օրենքը եթե այդպիսի արժեք ունենար,  մենք քանի՞ անգամ էինք լսելու դրա վերաբերյալ ԵԱՀԿ Մինսկի խմբի հայտարարություններ, հենց նույն Ադրբեջանի արտաքին գործերի նախարարության հայտարարություններ։

«Թե՞ ձեզ թվում է՝ իրենք չէին լսել այդ օրենքի մասին։ Իհարկե, լսել էին։ Բայց այլ հարց է, որ այդ օօրենքը այդ տեսանկյունից ուներ 0 արժեք։ Հակառակ պարագայում մենք միջազգային բանակցային գործընթացի մեջ լրջագույն խնդիրներ էինք ունենալու, բայց չենք ունեցել։ Ինչո՞ւ չենք ունեցել․ այս հարցի պատասխանն էլ է ակնհայտ, որովհետև չէինք կարող ունենալ նման հասարակ օրենքով, որն ընդունվել է դեռևս 1995 թ-ին»,-նշեց նա։

Վարդևանյանը հիշեցրեց, որ Կառավարության ծրագրի ներկայացման ժամանակ հնչեց մի միտք, որ՝ վարչատարածքային բաժանման մասին օրենքին հղում է տրվում զուտ բարոյախրատական իմաստով, ոչ թե իրավական կամ կիրառական։

Բացի այս, նա հարցադրում արեց․ կարելի է, չէ՞, պարզել, ո՞վ էր այդ նախաձեռնությունը բերել 2010 թ-ին, ո՞վ էր զեկուցողը և արդյո՞ք այդ պաշտոնյան դեռևս պաշտոնավարում է։

«Հիմա եթե մենք վարչատարածքային բաժանման մասին օրենքում գրենք, որ ՀՀ սահմանները ընդհուպ մինչև Բաքու են հասնում, դրանով հարցը լուծվո՞ւմ է։ Եթե լուծվում է, մենք րոպե շոտ կբերենք այդ օրենսդրական նախաձեռնությունը, մի բան էլ ավել։ Չի կարելի այս մակարդակի պրիմիտիվ դարձնել նման կարևոր հարցերի քննարկումը»,-ասաց նա։

Խոսելով բանավոր պայմանավորվածությունների մասին, նա նկատեց՝ Սահմանադրությունը հստակ ասում է, որ պետական պաշտոնատար անձինք, այդ թվում՝ վարչապետը, Անվտանգության խորհուրդը չեն կարող կատարել գործողություն, որի համար լիազորված չեն օրենքով։

«Հիմա ինձ ասեք ՝ ո՞ր օրենքում է գրված, որ բանավոր պայմանավորվածությամբ զորքը կարող է հետ գնալ»,-ասաց Վարդևանյանը։

Մանրամասն՝ տեսանյութում․

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica