close
Եղանակը Երևանում
19 Հոկտեմբերի 2021
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
19 Հոկ 2021
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Գնաճը՝ թռիչքաձև, թոշակ-աշխատավարձերը՝ նույնը․ Գագիկ Համբարյան

Քաղաքական

17 Սեպտեմբերի 2021, 11:46
 Գնաճը՝ թռիչքաձև, թոշակ-աշխատավարձերը՝ նույնը․ Գագիկ Համբարյան
Հայաստանի գործող իշխանություններին չի հաջողվում կարգավորել գնաճը... Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է քաղաքագետ Գագիկ Համբարյանը։ 
 
«Այսպես, ըստ Վիճակագրական կոմիտեի զեկույցի 2021 թ-ի օգոստոսին նախորդ տարվա նույն ամսվա նկատմամբ սպառողական ապրանքների ու ծառայությունների 8.8% գնաճ է գրանցվել...
 
Բանջարեղենի ապրանքախմբում արձանագրվել է 66.4% գնաճ... Զգալի թանկացել են կաղամբը, կանաչ սոխը, գազարը, ճակնդեղը, կարտոֆիլը և վարունգը...
 
Ձուկը և ծովամթերը թանկացել են 25.5%-ով , մսամթերքը՝ 9.9%-ով, կաթնամթերքն ու ձուն թանկացել են 12.2%-ով, ալկոհոլային խմիչքն ու ծխախոտը՝ 9.3%-ով, յուղերն ու ճարպերը՝ 29.1%-ով, շաքարավազը՝ 36.2%-ով...
 
Բենզինը նախորդ տարվա նույն ժամանակի համեմատ թանկացել է 47.5%-ով, դիզվառելիքը՝ 44.3%-ով, որի տենդենցը շարունակվում է նաև սեպտեմբերին. երկու օր առաջ REGULAR 1 լիտր բենզինը 480-490 դրամից հասավ 500 դրամի, որի հետևանքով էլ բարձրացել են տրանսպորտի ծառայությունների գները...Այն բարձրացել է 10%-ով...
 
Տնային գործածության առարկաները և կենցաղային տեխնիկան թանկացել են 9.5%-ով...Նախորդ տարվա համեմատ թանկացել են նաև հագուստն ու կոշիկը՝10.3%-ով...
 
Առողջապահության ծառայությունները թանկացել են 5.3%-ով, ռեստորանների և հյուրանոցների սակագները՝ 2.6%-ով...
Օբյեկտիվ լինելու համար ասեմ, որ նվազել են մրգի գները՝ 8.7%-ով...
 
Այս գնաճի տեմպերի հետ չի բարձրանում մարդկանց աշխատավարձը, թոշակը, բայց իշխանավորների ծախսերը հոգալու համար գումար կա... Օրինակ՝ ԱԺ պատգամավորների գործուղման գումարները 50 հազարից հասան 250 հազար դրամի և այլն...
Դե ծափ տվեք և ինչպես կասեր ընդդիմադիր Նիկոլ Անհողը, եթե խոզի միս չկա, խառը կանաչի կերեք, կարագը թանկա ` լոբի կերեք, ո՞վ է ասել, որ օգտակար չի»,- գրել է նա։
 

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica