close
Եղանակը Երևանում
16 Հոկտեմբերի 2021
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
16 Հոկ 2021
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Երևան-Սևան ճանապարհին բախվել են «Toyota Alphard»-ը և «Zil-130»-ը․ վարորդներից մեկը տեղում մահացել է

Հասարակություն

17 Սեպտեմբերի 2021, 09:47
 Երևան-Սևան ճանապարհին բախվել են «Toyota Alphard»-ը և «Zil-130»-ը․ վարորդներից մեկը տեղում մահացել է

Սեպտեմբերի 17-ին, ժամը 05։45-ին Կոտայքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Չարենցավան քաղաքի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ․ կա տուժած:

ԱԻՆ-ից  հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ Երևան-Սևան ավտոճանապարհի 32-րդ կմ-ին բախվել են «Toyota Alphard» (վարորդ՝ Ս․ Հ․, ծնված 1990 թ․) և «Zil-130» (տորֆով բեռնված) (վարորդ՝ Գ․ Խ․, ծնված 1992 թ․) մակնիշների ավտոմեքենաները․ «Toyota Alphard» մակնիշի ավտոմեքենայի վարորդը տեղում մահացել է:

Փրկարարները հոսանքազրկել են «Toyota Alphard» մակնիշի ավտոմեքենան, փակել գազի բալոնի փականը և ավտոմեքենայի ուղևոր Ն․ Մ․-ին (ծնված 1997 թ․) մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային․ վերջինս հոսպիտալացվել  է Չարենցավանի ԲԿ, որտեղ բժիշկները նրա առողջական վիճակը գնահատել են բավարար։

Այնուհետև փրկարարները «Toyota Alphard» մակնիշի ավտոմեքենայի վարորդի դին մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային։

Ալիեւեան Փառք…Եւ Բարք
15 Հոկտեմբերի 2021, 21:40 Ալիեւեան Փառք…Եւ Բարք

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica