close
Եղանակը Երևանում
23 Հոկտեմբերի 2021
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
23 Հոկ 2021
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Դատարանը վարույթ է ընդունել Սերժ Սարգսյանի հայցադիմումն ընդդեմ Խաչատուր Սուքիասյանի

Քաղաքական

16 Սեպտեմբերի 2021, 14:32
 Դատարանը վարույթ է ընդունել Սերժ Սարգսյանի հայցադիմումն ընդդեմ Խաչատուր Սուքիասյանի

Երևանի ընդհանուր իրավասության դատարանը, դատավոր Սերգեյ Սահակյանի նախագահությամբ, վարույթ է ընդունել ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի հայցադիմումն ընդդեմ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Խաչատուր Սուքիասյանի։

Դատական նիստի օր դեռ նշանակված չէ։

Սեպտեմբերի 6-ին Սերժ Սարգսյանի փաստաբան Ամրամ Մակինյանը հայց էր ներկայացրել դատարան ընդդեմ Խաչատուր Սուքիասյանի։

 
 

Դիմումը մուտքագրվել է դատարան Սերժ Սարգսյանի պատիվն ու բարի համբավը արատավորող տեղեկությունները հերքելու պահանջով։

Բացի այդ, Սուքիասյանից, որպես վնասի փոխհատուցում, պահանջում են մեկ միլիոն դրամ, որը պետք է ամբողջությամբ վճարվի Զինծառայողների ապահովագրության հիմնադրամ։

Հիշեցնենք, որ Խաչատուր Սուքիասյանն ԱԺ ամբիոնից հայտարարել էր, թե «3-րդ նախագահը 100 միլիոն դոլարից ավելի կազինոներում կրվել է»։

Արտագաղթի ժամանակագրություն
23 Հոկտեմբերի 2021, 15:33 Արտագաղթի ժամանակագրություն

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica