close
Եղանակը Երևանում
22 Հոկտեմբերի 2021
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
22 Հոկ 2021
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Թուրքիայի և Ադրբեջանի ուսմունքները վախեցնում են թշնամիներին, իսկ մենք Բաքվի դեմ սպառնալիքները դիտարկում ենք որպես սպառնալիք մեր դեմ, Աքար

Տարածաշրջան

15 Սեպտեմբերի 2021, 17:41
 Թուրքիայի և Ադրբեջանի ուսմունքները վախեցնում են թշնամիներին, իսկ մենք Բաքվի դեմ սպառնալիքները դիտարկում ենք որպես սպառնալիք մեր դեմ, Աքար

Հարավային Կովկասի տարածաշրջանը զգայուն շրջան է ապրել: Մենք ուշադիր հետեւում ենք գործընթացներին։ Այս մասին հայտարարել է Թուրքիայի ազգային պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը «ԹուրԱզ Շահին-2021» մարտավարական-թռիչքային համատեղ վարժանքների ժամանակ. հաղորդում է ադրբեջանական ԱՊԱ գործակալությունը:

Նա նշել է, որ Թուրքիան հարգում է իր բոլոր հարևանների տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը։

«Որևէ մեկի տարածքը որևէ կերպ բռնակցելու մեր մտադրությունը երբեք չի կարող քննարկման առարկա դառնալ: Բայց, մյուս կողմից, մենք ոչ մի կերպ թույլ չենք տա ոտնահարել մեր իրավունքները կամ մեր ընկերների ու եղբայրների իրավունքները ցամաքում, ծովում և օդում»,- ասել է նա:

Թուրք նախարարի խոսքով՝ Թուրքիայի և Ադրբեջանի համատեղ զորավարժությունները վախեցնում են թշնամիներին, ոգեշնչում ընկերներին և եղբայրներին:

«Մենք Ադրբեջանի հասցեին սպառնալիքները դիտարկում ենք որպես սպառնալիք մեր հասցեին», - ասել է Աքարը:

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica