close
Եղանակը Երևանում
16 Սեպտեմբերի 2021
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
16 Սեպ 2021
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Ադրբեջանը կտեղափոխի Թուրքմենստանի նավթը՝ տնտեսական վնաս հասցնելով Ռուսաստանին

Աշխարհ

15 Սեպտեմբերի 2021, 12:34
 Ադրբեջանը կտեղափոխի Թուրքմենստանի նավթը՝ տնտեսական վնաս հասցնելով Ռուսաստանին

Ադրբեջանը և Vitol-ը պայմանավորվել են տարեկան մոտ 1 միլիոն տոննա թուրքմենական նավթ փոխադրել Բաքու-Թբիլիսի-Ջեյհան խողովակաշարով: Համաձայնագրի իրականացումը կսկսվի այս տարվա հոկտեմբերի սկզբին և տնտեսական վնաս կհասցնի Ռուսաստանին: Այս մասին հայտնում է «Ինտերֆաքս-Ադրբեջան» լրատվական գործակալությունը` կանխատեսելով Նովոռոսիյսկով  բեռնափոխադրման կտրուկ անկում:

Ավելի վաղ Թուրքմենստանի նավթը Ռուսաստանի Դաշնության տարածքով՝ Նովոռոսիյսկով էր փոխադրվում Եվրոպա, սակայն այժմ «սև ոսկու» փոխադրման ծավալները կիսով չափ կնվազեն:

Մեկնաբանելով տեղեկատվությունը՝ ուկրաինացի հայտնի փորձագետ Ալեքսանդր Կովալենկոն Facebook սոցիալական ցանցի իր էջում նշում է, որ շուտով կհաջորդի Մոսկվայի արձագանքը, որը միշտ ցավալիորեն է ընկալում ճնշումն ապրանքային շուկայում:

«Թուրքմենստանը 2021 թվականի հոկտեմբերից կսկսի առաքումները Բաքու-Թբիլիսի-Ջեյհան նավթամուղով՝ տարեկան 1 մլն տոննա նավթ ծավալով: Իր հերթին, Նովոռոսիյսկի նավահանգիստը կկորցնի թուրքմենական նավթի բեռնման հնարավորության գրեթե կեսը: ՌԴ-ն միշտ  ցավալիորեն է ընկալում ճնշումն ապրանքային շուկայում, դրա պատճառով Թուրքմենստանի նման գործողությանն արձագանքը երկար սպասեցնել չի տա»,- նշել է փորձագետը:

Նշենք, որ Թուրքիայում գտնվող ադրբեջանական խոշոր գործարանը երկրորդ ամիսն անընդմեջ չի գնում ռուսական «Ուրալ»-ի ոչ մի բարել:

Լեռնային Ղարաբաղում ռազմական հակամարտությունը սպառնում է լրջորեն ազդել տարածաշրջանի նավթի և գազի շուկայի վրա և հարվածել ռուսական ընկերություններին: Թուրքիան և Ադրբեջանը միայն քաղաքական և ռազմական դաշնակիցներ չեն. վերջին տարիներին երկու երկրների նավթագազային տնտեսությունները հնարավորինս փոխկապակցված են դարձել:

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica