close
Եղանակը Երևանում
24 Սեպտեմբերի 2021
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
24 Սեպ 2021
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

«Ֆլորենսի» 10-ամյակն են նշելու․ «Հրապարակ»

Մամուլի տեսություն

15 Սեպտեմբերի 2021, 08:38
 «Ֆլորենսի» 10-ամյակն են նշելու․ «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Սեպտեմբերի 18-ին նախկին վարչապետ Կարեն Կարապետյանին պատկանող «Ֆլորենս» ռեստորանի հիմնադրման 10-ամյակն են նշելու, եւ վերեւի հարկում գործող «Բենեդիկտ» նոր սրահի պաշտոնական բացումն է լինելու, թեեւ սրահը տեւական ժամանակ է՝ գործում է։

Ռեստորանի ադմինիստրացիան որոշել է երկուսը մեկում նշել, իհարկե՝ ոչ այնպես գունագեղ, ինչպես սեպտեմբերի 21-ի «զոհերի հիշատակին նվիրված» անկախության օրն են նշելու ՀՀ իշխանությունները։ Միջոցառման հրավիրատոմսերն արդեն ուղարկվում են հասցեատերերին։ Հյուրերը հիմնականում գործարար աշխարհի ներկայացուցիչներ են լինելու, հնարավոր է՝ Կարեն Կարապետյանը եւս ներկա լինի։

Հիշեցնենք, որ նախկին իշխանությունների օրոք «Ֆլորենսը» պետական միջոցառումների եւ մասնավոր առիթների ամենասիրելի վայրն էր»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica