close
Եղանակը Երևանում
24 Սեպտեմբերի 2021
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
24 Սեպ 2021
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Աղվան Հովսեփյանի դեմ ցուցմունք տված «Շանթի Յուրան» գնացել է Հայաստանից (ArmLur)

Իրավունք

13 Սեպտեմբերի 2021, 17:23
 Աղվան Հովսեփյանի դեմ ցուցմունք տված «Շանթի Յուրան» գնացել է Հայաստանից (ArmLur)

ՀՀ քննչական կոմիտեի նախկին նախագահ Աղվան Հովսեփյանի դեմ ցուցմունք տված գործարար «Շանթի Յուրա» անվամբ հայտնի Յուրա Ղարիբյանը Հայաստանում չէ: Այս մասին գրել է ArmLur.am-ը՝ ավելացնելով, որ «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում ասել է նրա մտերիմներից մեկը՝ նշելով, որ այլ բան ասել չի կարող միայն կարող է հայտնել, որ նա հանրապետությունում չէ:

«ArmLur.am-ը գրել էր, որ ՀՀ քննչական կոմիտեի նախկին նախագահ Աղվան Հովսեփյանի դեմ հարուցված քրեական գործի շրջանակներում Հատուկ Քննչական Ծառայություն հարցաքննության են հրավիրել գործարար «Շանթի Յուրա» անվամբ հայտնի Յուրա Ղարիբյանի եղբորը՝ Սամվել Ղարիբյանին: ՀՔԾ-ում վերջինիս ասել են, որ նա եւս ցուցմունք տա Աղվան Հովսեփյանի դեմ, սակայն վերջինս ասել է, որ ինքը ասելիք չունի իր եղբոր դիմումի մասով եւ որեւէ ցուցմունք չի տվել:

Գրել էինք, որ Աղվան Հովսեփյանի դեմ անձամբ ցուցմունք է տվել նրա ընկեր Յուրա Ղարիբյանը՝ բոլորին հայտնի «Շանթի Յուրան»: Փորձեցինք զրուցել նրա հետ, սակայն ավելի ուշ մեզ հետ կապ հաստատեց նրա մտերիմներից մեկը՝ հայտնելով, թե նա Հանրապետությունում չէ:

 
 

ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործով ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ հիմնավորվել է, որ Աղվան Հովսեփյանը, 2004 թվականի մարտի 18-ից մինչև 2013 թվականի սեպտեմբերի 13-ը, զբաղեցնելով ՀՀ գլխավոր դատախազի, իսկ 2014 թվականի հուլիսի 18-ից մինչև 2018 թվականի հունիսի 11-ը՝ ՀՀ քննչական կոմիտեի նախագահի պաշտոնները, հիշյալ ժամանակահատվածում փաստացի մասնակցել է ձեռնարկատիրական գործունեություն իրականացնող մի շարք ՍՊ ընկերությունների կառավարմանը, բացի այդ ստացել է առանձնապես խոշոր չափերով` 190.000.000 ՀՀ դրամ կաշառք և խարդախության եղանակով կատարել առանձնապես խոշոր չափերով` 800.000.000 ՀՀ դրամ գույքի հափշտակություն: Ա. Հովսեփյանին մեղադրանք է առաջադրվել նաև հանցավոր ճանապարհով ստացված առանձնապես խոշոր չափերով` ընդհանուր 1.299.404.414 ՀՀ դրամ գույքը (փողերի լվացում) օրինականացնելու համար:

Վերը նշված հանցավոր արարքների կատարման համար Աղվան Հովսեփյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 310-րդ հոդվածով, 311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով, 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և 190-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (3 դրվագ): 07.09.2021 թվականին Ա. Հովսեփյանը ձերբակալվել է:

Քրեական գործի շահերից ելնելով` առավել մանրամասն տեղեկատվություն լրացուցիչ կհրապարակվի նախաքննության ընթացքում»:

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica