close
Եղանակը Երևանում
26 Հոկտեմբերի 2021
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
26 Հոկ 2021
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Հայ հավատացյալի հոգեւոր եւ կրոնական իրավունքները պետք է հարգվեն․ Գարեգին վարդապետ Համբարձումյան

Մշակույթ

9 Սեպտեմբերի 2021, 18:38
 ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Հայ հավատացյալի հոգեւոր եւ կրոնական իրավունքները պետք է հարգվեն․ Գարեգին վարդապետ Համբարձումյան

Հայ քրիստոնյայի համար Շուշիի Սուրբ Ղազանչեցոց Ամենափրկիչ եկեղեցին ոչ թե հուշարձան է, այլ ուխտատեղի՝ հոգեւոր կյանքը ապրելու, աղոթելու վայր։ Հետեւաբար, հայ հավատացյալի հոգեւոր եւ կրոնական իրավունքները եւս պետք է հարգվեն, ինչպես յուրաքանչյուր ազգի կրոնական իրավունքները․ Yerkir.am-ի հետ զրույցում ասաց Մայր Աթոռի Գեւորգյան հոգեւոր ճեմարանի տեսուչ, «Միջազգային կրոնական ազատություն եւ խաղաղություն» խորագրով համաժողովի կազմակերպիչ Գարեգին վարդապետ Համբարձումյանը։

Yerkir.am-ն արդեն հայտնել է, որ Հայաստանի հոգեւոր կենտրոնն իր հարկի ներքո համախմբել է աշխարհի տարբեր երկրներից ժամանած կրոնական առաջնորդների, առաջատար գիտնականների ու փորձագետների, որոնք մասնակցելու են համաշխարհային հոգեւոր, մշակութային եւ պատմական ժառանգության պահպանության մասին քննարկումներին։

Երկօրյա համաժողովի մեկնարկը տրվեց այսօր՝ Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ։ Համաժողովի ընթացքում քննարկվելու է հակամարտության գոտիներում դեպի պաշտամունքի վայրեր մուտքի հնարավորությունը, կրոնական եւ էթնիկ փոքրամասնությունների պաշտպանությունը, հոգեւոր-մշակութային ժառանգության պահպանումը եւ այլ։ Քննարկումների առանցքում Արցախի մշակութային ժառանգությունն է՝ 44-օրյա պատերազմի պատճառով տուժած հուշարձանների ճակատագիրը։

«Մարդու կրոնական ազատությունների հետ սերտորեն առնչվում է կրոնական եւ մշակութային ժառանգության պահպանության հարցը։ Համաժողովի մասնակիցները մասնավոր անդրադարձ են կատարում Արցախի հայ հոգեւոր եւ մշակութային ժառանգության պահպանության հրամայականին։ Մասնավորապես անդրադարձ է կատարվում այն հարցին, որ միջազգային պատկան կառույցները, որոնք կոչված են այս առաքելությունն իրագործելուն, պետք է ակտիվ քայլեր ձեռնարկեն, որպեսզի հայ եկեղեցու մշակութային հուշարձանները, հայ ազգի քրիստոնեական ժառանգությունը չքանդվի, չպղծվի»,-նշեց հայր Գարեգինը։

Մանրամասները դիտեք տեսանյութում։

Լիանա Սարգսյան

Ինչո՞ւ չեղարկվեց Նոր տարին
26 Հոկտեմբերի 2021, 10:59 Ինչո՞ւ չեղարկվեց Նոր տարին

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica