close
Եղանակը Երևանում
23 Մայիսի 2022
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
23 Մայ 2022
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Գնաճի տեմպերը հատել են վտանգավորության սահմանը. Թադևոս Ավետիսյան

Քաղաքական

8 Սեպտեմբերի 2021, 14:26
 Գնաճի տեմպերը հատել են վտանգավորության սահմանը. Թադևոս Ավետիսյան

AD TV «Հարցազրույցի» ժամանակ Ազգային Ժողովի «Հայաստան» խմբակցության պատգամավոր Թադևոս Ավետիսյանն ասաց, որ իրենց խմբակցության պատգամավոր Արթուր Ղազինյանին հերթական անգամ պաշտպանության ու անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահի պաշտոնում իրենց դիրքորոշումն անփոփոխ է և այդ փաստի հետ պետք է հաշվի նստեն այսօր մեծամասնություն կազմող քաղաքական ուժի ներկայացուցիչները։ «Մնացածը, մեծ հաշվով, քաղաքական խաղեր են, որոնք ըստ էության չեն փոխելու մեր դիրքորոշումը»,-ասաց Ավետիսյանը։

Նա անհասկանալի որակեց Մանե Թանդիլյանի այն հայտարարությունը, որ արցախցիների սոցիալական խնդիրները լուծված են, նշելով, որ ամենայն հավանականությամբ, Արցախի աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի պաշտոնը զբաղեցնող Մանե Թանդիլյանն ամենայն հավանականությամբ այլ բան է նկատի ունեցել, քանի որ նույնիսկ ամենազարգացած երկրներում կան սոցիալական խնդիրներ։ 

Ինչ վերաբերում է կառավարության ծրագրում տնտեսությանն առնչվող դրույթներին, Ավետիսյանը նշեց, որ այն ձախողված է ի սկզբանե, քանի որ այս իշխանություններն ունեն արդեն կենացային մակարդակի խոստումների ու դրանք հետևողականորեն ձախողելու և դրան գումարած պատասխանատվությունից խուսափելու գործելաոճ։ «Սննդամթերքի միջին գնաճը իրենց ենթակա վիճակագրության տված թվերով, ոչ թե մեր հաշվարկած՝ արդեն 15 տոկոսից ավել է, այս տարվա օգոստոսը՝ նախկին տարվա օգոստոսի դիմաց»,-ասաց Թադևոս Ավետիսյանը։

Ինչ վերաբերում է Եվրամիությունից տրամադրվող 2.6 միլիարդ եվրոյին, «Հայաստան» դաշինքի պատգամավորը նշում է, որ գումարը տնօրինելը մեկ բան է, դրանք իրացնելը մեկ այլ բան է։ Հարց է, թե ո՞վ է վերահսկելու գործընթացը, ինչպես ու պատճառը գցել կորոնավիրուսի, պատերազմի և այլնի վրա՝ լուծում չէ։

Մանրամասները՝ տեսանյութում։

Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica