close
Եղանակը Երևանում
19 Հոկտեմբերի 2021
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
19 Հոկ 2021
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

ԱԷՄԳ-ը հայտարարել է, որ Իրանը վերջին երեք ամսվա ընթացքում ավելացրել է հարստացված ուրանի պաշարները

Տարածաշրջան

8 Սեպտեմբերի 2021, 16:59
 ԱԷՄԳ-ը հայտարարել է, որ Իրանը վերջին երեք ամսվա ընթացքում ավելացրել է հարստացված ուրանի պաշարները

Իրանը վերջին երեք ամսվա ընթացքում մոտավորապես չորս անգամ ավելացրել է 60% հարստացված ուրանի պաշարները`2,4 կգ-ից մինչև 10 կգ: Այս մասին ասվում է Իրանի վերաբերյալ Ատոմային էներգիայի միջազգային գործակալության եռամսյակային զեկույցում, որից հատվածներ երեքշաբթի մեջբերել են Bloomberg-ը և Reuters-ը:

ԱԷՄԳ-ը նաև հայտնել է, որ Իրանը դեռ գործակալությանը չի տրամադրել դիտարկվելիք սարքավորումների հասանելիություն: «Իրանի կողմից մոնիտորինգի սարքավորումների հասանելիության՝ գործակալության պահանջները չկատարելը լրջորեն խաթարում է գործակալության տեխնիկական հնարավորությունները»,- նշվում է զեկույցում:

ԱԷՄԳ-ի տեսուչները նշել են, որ ենթադրյալ միջուկային օբյեկտների վերաբերյալ Իրանի տրամադրած տեղեկատվությունը տեխնիկապես անհամատեղելի է դիտարկումների արդյունքների հետ: ԱԷՄԳ-ի գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսին կրկնել է իր մտահոգությունը, որ Իրանը դեռևս գործակալությանը չի տրամադրել բացատրություններ մի քանի օբյեկտներում ուրանի մասնիկների առկայության վերաբերյալ, որոնք Թեհրանի կողմից պաշտոնապես հայտարարված չեն որպես միջուկային: Գրոսին նաև պատրաստակամություն է հայտնել այցելել Իրան՝ իրավիճակը  երկրի նոր ղեկավարության հետ քննարկելու:

Ապրիլից Վիեննայում անցկացվում են բանակցություններ Իրանի և միջազգային «հնգյակի» (Ռուսաստան, Մեծ Բրիտանիա, Գերմանիա, Չինաստան և Ֆրանսիա) միջև՝ նպատակ ունենալով վերականգնել իրանական միջուկային համաձայնագիրը սկզբնական տեսքով։

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica