close
Եղանակը Երևանում
19 Հոկտեմբերի 2021
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
19 Հոկ 2021
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Եղբայրներին մեղադրանք է առաջադրվել

Իրավունք

7 Սեպտեմբերի 2021, 17:52
 Եղբայրներին մեղադրանք է առաջադրվել

ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչությունում ավարտվել է եղբայրների կողմից համաքաղաքացու առողջությանը դիտավորությամբ ծանր վնաս պատճառելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը:

Քննությամբ պարզվել է, որ 2021թ. մարտի 19-ին՝ ժամը 00:10-ի սահմաններում, 22-ամյա երիտասարդը 17-ամյա համաքաղաքացու հետ հեռախոսային խոսակցության ընթացքում հայհոյանք է հնչեցրել վերջինիս քրոջ հասցեին, ինչին նա պատասխանել է փոխադարձաբար:

Պարզաբանումներ ստանալու պատրվակով  երիտասարդը, իր անչափահաս եղբոր հետ Էջմիածին քաղաքի Նավասարդյան փողոցում հանդիպել է համաքաղաքացուն և նշված հարցի շուրջ վիճաբանել, որի ընթացքում եղբայրները հարվածներ են հասցրել վերջինիս մարմնի տարբեր մասերին: Այդ ընթացքում 22-ամյա երիտասարդն իր մոտ եղած կացնանման առարկայի ոչ սուր հատվածով մի քանի անգամ հարվածներ է հասցրել համաքաղաքացուն, այդ կերպ եղբայրները 17-ամյա երիտասարդին պատճառել են կյանքին վտանգ սպառնացող մարմնական վնասվածք:

Ձեռք բերված ապացույցների բավարար համակցությամբ՝ եղբայրներին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետով: 22-ամյա երիտասարդի նկատմամաբ որպես խափանման միջոց ընտրվել է կալանավորումը, իսկ եղբոր նկատմամբ՝ ստորագրություն չհեռանալու մասին:

Նախաքննությունն ավարտվել է, և քրեական գործը, մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել է դատարան: 

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica