close
Եղանակը Երևանում
20 Հոկտեմբերի 2021
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
20 Հոկ 2021
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Շաքարավազը թանկացել է, որովհետև մենաշնորհատերը նույնն է և չի արձագանքում արտադրողի գնիջեցումներին․ Բաբկեն Պիպոյան

Հասարակություն

7 Սեպտեմբերի 2021, 17:11
 Շաքարավազը թանկացել է, որովհետև մենաշնորհատերը նույնն է և չի արձագանքում արտադրողի գնիջեցումներին․ Բաբկեն Պիպոյան

Մենք արագ արձագանքում ենք միջազգային շուկայում գների բարձրացմանը, բայց գների իջեցմանը դանդաղ ենք արձագանքում՝ Yerkir.am-ի հետ հարցազրույցում ասաց «Իրազեկ և պաշտպանված սպառող» ՀԿ նախագահ Բաբկեն Պիպոյանը՝ բացատրելով շաքարավազի շուկայում գների բարձրացումը։

Բանն այն է, որ շաքարավազը 360 դրամից դարձել է 420-450 դրամ, կա նաև բողոք, որ պարկերով հայթայթել հնարավոր չէ։ Շաքարավազի շուկայում թանկացումը արձանագրված է նաև վիճակագրական ծառայության տվյալներում։

Բաբկեն Պիպոյանը արձանագրեց, որ Ռուսաստանից Հայաստան ապրանքը կարող ենք ներմուծել 10 օրում, բայց մենք տեսնում ենք, որ մեր շուկայում երկու ամիս տեղի է ունենում գնաճ այն նույն ամիսներին, որի ընթացքում, օրինակ, ռուսական շուկայում տեղի է ունենում գնանկում։

«Իրականում շաքարի գները նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ունեն չնչին աճ միջազգային շուկայում, բայց հունվար ամսվա նկատմամբ արդեն սեպտեմբերին ունենք միջազգային շուկայում գնանկում, մինչդեռ մեր երկրում գնալով գնաճի տենդենցը պահպանվում է, միջին թանկացումը նկատվեց օգոստոս ամսին, և օգոստոսից հետո գնանկում չունեցանք»,-ասաց նա։

Փաստորեն, կարող ենք փաստել, որ հայկական շուկան միջազգային շուկայի գնանկումներին  չի արձագանքում։

«Մեր ձեռքի տակ է գրաֆիկ, թե ռուսական շուկայում խոշոր արտադրողի մոտ վերջին 6-8 ամիսներին գնային ինչ տատանումներ են եղել՝ որ ամսին է գինը բարձրացել, որ ամսին է իջել, և հայկական շուկան դրան արագ չի արձագանքել»,-ասաց Բաբկեն Պիպոյանը։

Նա փաստեց, որ շաքրավազ 10 տարի է շարունակում է ներկրել նույն գործարարը, որի դեմ գործող իշխանությունները նախկինում բողոքում էին որպես մենաշնորհատերի։

«Շաքարավազի շուկան մեր երկրում միշտ եղել է ամենաքաղաքականացվածը վերջին 10 տարիներին։ Բոլոր կառավարությունները, որոնք գալիս էին և սկսում խոսել մենաշնորհների դեմ պայքարից, միշտ ընդդիմադիր բևեռը սկսում էր քննարկել, թե այդ դեպքում ո՞ւր են շաքարավազի շուկայում նոր խաղացողներն, ինչո՞ւ է միշտ նույն մարդը ներկրում, ինչու է իր սուպերմարկետի գնային քաղաքականությամբ շուկան ձևավորվում։ Բոլորն ասում էին՝ ազատ է, ոլորտում ոչ մի բան տեղի չէր ունենում»,-ասաց Բաբկեն Պիպոյանը։

Պարկով շաքարավազի դեֆիցիտի մասին նա տեղեկություն չունի, ասում է՝ գնացած սուպերմարկետներում տեսել է պարկերը, և վստահել են, որ այս պահին շաքարավազ պարկով տրամադրելու խնդիր չունեն։

Փոխարենը կա գրեչկայի դեֆիցիտ, շատ մեծ դժվարությամբ են խանութները կարողանում գրեչկա ճարել։ Սպառողների իրավապաշտպանները արդեն փորձում են պարզել, թե որն է պատճառը։

Աննա Բալյան

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica