close
Եղանակը Երևանում
27 Սեպտեմբերի 2021
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
27 Սեպ 2021
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Արդյո՞ք Փաշինյանը սեպտեմբերի 25-ին գիտեր, որ 2 օրից լինելու է պատերազմ. Ի. Սաղաթելյանը՝ պատերազմի հանգամանքների և այլնի մասին

Քաղաքական

5 Օգոստոսի 2021, 12:09
 Արդյո՞ք Փաշինյանը սեպտեմբերի 25-ին գիտեր, որ 2 օրից լինելու է պատերազմ. Ի. Սաղաթելյանը՝ պատերազմի հանգամանքների և այլնի մասին

«Պատիվ ունեմ»-ին համարում եմ ԱԺ-ում մեր բնական դաշնակիցը, որովհետև մեր հայտարարած նպատակները շատ մոտ են իրար», - այս մասին նշեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը՝ լրագորղների հետ ունեցած ճեպազրույցի ժամանակ։ 

Հարցին, ըստ որի  ԱԺ նախագահը դժգոհում է թե՝  ընդդիմադիրները չեն մասնակցում հանձնաժողովների հետ կապված քննարկումներին, Իշխան Սաղաթելյանն ասաց, որ այլ պայմաններում գուցե քննարկեին, բայց այն պարագայում, երբ իրենց ընկերները կալանքի տակ են, երբ ամբիոնից խոսում են հանդուրժողականության մասին, սակայն շարունակում են բռնաճնշումներն իրենց գործընկերների, աջակիցների նկատմամբ, իրենք չեն կարող քննարկել պաշտոնների հարց։

«Հայաստան» խմբակցության պատգամավորը նաև նշեց, որ իրենց համար կարևոր կլինի, եթե ստեղծվի Արցախի հարցերով հանձնաժողով, որի նախագահը լինի հենց ընդդիմությունից։

«Եթե իշխանությունն իր պատկերացումներով ձևավորի Արցախի հարցով հանձնաժողով, մենք դրա գործունեությունն ի սկզբանե ոչ արդյունավետ կգնահատենք․․․ Չի կարող իշխանության կողմից ստեղծվել հանձնաժողով, որը կքննի հենց այդ իշխանության գործունեությունը։ Մենք ներկայացնելու ենք մեր պատկերացումները, մեր պայմաններն ու առաջարկությունները։ Գտնում ենք, որ այդ հանձնաժողովը պետք է լինի լիարժեք անկախ, ինքնուրույն, որ իրականացնի համակողմանի և ամբողջական ուսումնասիրություն։ Հակառակ պարագայում դա կլինի հերթական ձևական քայլը»,-ասաց Իշխան Սաղաթելյանը։

Վերջինս նշեց, որ այդ հանձնաժողովը պետք է տա բազմաթիվ հարցերի պատասխաններ, ընդ որում ոչ միայն պատերազմի շրջանում, այլև դրանից առաջ։ Նրա խոսքով կարևոր է իմանալ, թե ինչ կարող էր անել իշխանությունը պատերազմը կանխելու համար, որ չի կանխել: 

«Ընդ որում ոչ միայն պատերազմի շրջանում, այլ  նաեւ դրանից առաջ: Մենք կարեւորում ենք, թե ինչ կարող էր անել այս իշխանությունը այդ պատերազմը կանխելու համար, որ չի կանխել: Արդյոք կանխատեսում էին պատերազմ, թե ոչ: Եթե կանխատեսում էին, ինչու չէին պատրաստվում:


Ես որքան գիտեմ, Նիկոլ Փաշինյանը հոկտեմբերի 25-ին Հանրային հեռուստաընկերությամբ հարցազրույցի էր, որը հետո եթեր չգնաց: Արդյոք ինքն այդ օրը գիտեր, որ 2 օր հետո լինելու է պատերազմ: Շատ կոնկրետ հարց եմ տալիս. Ինչու այդ հարցազրույցը եթեր չգնաց: Այս պատերազմի մեղավորը եւ պատասխանատուն, պատերազմի արդյունքների, մենք համարում ենք այսօրվա իշխանությանը»,- փաստեց բանախոսը: 

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica