close
Եղանակը Երևանում
27 Սեպտեմբերի 2021
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
27 Սեպ 2021
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Շարունակե'լ ամուր կանգնել լիբանանահայութեան եւ սիրիահայութեան կողքին. ՀՅԴ Բիւրօյի կոչը

Հասարակություն

5 Օգոստոսի 2021, 10:12
 Շարունակե'լ ամուր կանգնել լիբանանահայութեան եւ սիրիահայութեան կողքին. ՀՅԴ Բիւրօյի կոչը

2021 թ. օգոստոսի 4-ին լրանում է Բէյրութի նաւահանգստում տեղի ունեցած պայթիւնի մէկ տարին։ Այդ պայթիւնի հետեւանքով Լիբանանի ժողովուրդը եւ նրանց մէկ մասնիկը կազմող լիբանանահայութիւնը կրեց մարդկային, բարոյական եւ նիւթական մեծ վնաս։ Պայթիւնը յաջորդեց մինչ այդ Լիբանանում ծայր առած ու մոլեգնող քաղաքական եւ տնտեսական տագնապին եւ 2020թ. թագավարակի պատճառած առողջապահական, ընկերային եւ տնտեսական ահաւոր վիճակին։

Միջին Արեւելքի մեր միւս կարեւոր գաղթօջախ՝ Սիրիան եւս անմասն չմնաց արհաւիրքներից։ Արտաքին ուժերի մասնակցութեամբ «քաղաքացիական» պատերազմը, թագավարակը եւ ընկերային ու տնտեսական վատ պայմանները անասելի նեղ կացութեան մատնեցին սիրիահայ մեր քոյրերին եւ եղբայրներին՝ խլելով հարիւրաւոր անմեղ մարդկանց կեանքը եւ շատերին դատապարտելով ընկերային անապահով վիճակի։

Ե՛ւ Սիրիայում քաղաքացիական պատերազմի, ե՛ւ թագավարակի, ե՛ւ Բէյրութի նաւահանգստի աննախադէպ պայթիւնից յետոյ Հ.Յ.Դ. Բիւրօն կոչ ուղղեց համայն հայութեան՝ օժանդակութիւն ցուցաբերել լիբանանահայ եւ սիրիահայ մեր քոյրերին եւ եղբայրներին։ Ինքը՝ Բիւրօն, Հ.Յ.Դ. հայրենի եւ արտերկրի մարմիններով եւ ուղեկից միութիւններով ծաւալեց համապարփակ աշխատանք՝ գէթ մասամբ ամօքելու մեր ազգակիցների տառապանքը եւ հասնելու մեր համայնքի կարիքներին։

Այսօր, եւս հաստատում ենք, որ համայն հայութեան կատարած մեծածաւալ օժանդակութեամբ հանդերձ, մեր երկու գաղօթաջախները շարունակում են դիմագրաւել վիթխարի մարտահրաւէրներ, որոնք բացասաբար են ազդում ո՛չ միայն մեր համայնքների հայեցի պահպանման, այլ մարդկային ճակատագրերի վրայ։

Արդ՝ կոչ ենք ուղղում աշխարհասփիւռ մեր ժողովուրդին` շարունակել ամուր կանգնել լիբանանահայութեան եւ սիրիահայութեան կողքին եւ հնարաւոր բոլոր միջոցներով օժանդակութիւն ցուցաբերել մեր երկու գաղթօջախների քոյրերին եւ եղբայրներին։

Յանձնարարում ենք Հայ Յեղափոխական Դաշնակցութեան բոլոր մարմիններին, երիտասարդական/ուսանողական միութիւններին, Հայ Դատի գրասենեակներին եւ յանձնախմբերին, ինչպէս նաեւ մեր ուղեկից միութիւններին` Հ.Օ.Մ., Համազգային, Հ.Մ.Ը.Մ., իրենց ամբողջ ներուժը կրկին զօրաշարժի ենթարկել՝ ի խնդիր Լիբանանի եւ Սիրիայի հայութեան օժանդակութեան:

Հ.Յ.Դ. ԲԻՒՐՕ
4 Օգոստոս, 2021 թ.

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica