close
Եղանակը Երևանում
17 Սեպտեմբերի 2021
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
17 Սեպ 2021
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Շարունակվում են քաղաքական հետապնդումները, վենդետաները․ Հակոբյանը՝ կալանավորված համայնքապետերի մասին

Քաղաքական

3 Օգոստոսի 2021, 17:20
 Շարունակվում են քաղաքական հետապնդումները, վենդետաները․ Հակոբյանը՝ կալանավորված համայնքապետերի մասին

Քարահունջի ղեկավարը երեք անգամ փոխել է ցուցմունքը՝ նշելով, թե Գորիսի համայնքապետ Առուշ Առուշանյանն իրեն իբրև ասել է, որ եթե իրենց դաշինքի օգտին քվեարկեն, հետո ինչ-որ լավություններ կանի։ Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում ասաց «Հայաստան» դաշինքի պատգամավոր Վահե Հակոբյանը՝ անդրադառնալով Առուշանյանի կալանավորմանը։

«Սա անհեթեթություն է»,-նշեց նա՝ չբացառելով, թե Քարահունջի ղեկավարին ճնշման են ենթարկել։

 

Ինչ վերաբերում է Մեղրիի նախկին համայնքապետ, «Հայաստան» դաշինքի պատգամավոր Մխիթար Զաքարյանին առնչվող մեղադրանքին, Հակոբյանը հայտարարեց, թե այն աբսուրդի ասպարեզից է։ «Նրան  մեղադրում են 200 քմ տարածք օտարելու մեջ՝ նշելով, թե ինչ-որ ընթացակարգ է խախտված եղել»,-ասաց Հակոբյանը։ Նրա խոսքով՝ կալանավորվածների հետ հանդիպումները կտրուկ արգելված են։

Անդրադառնալով հարցին, թե արդյո՞ք քննարկվում է Հակոբյանի՝ ԱԺ տնտեսական հարցերով հանձնաժողովի նախագահի պաշտոին ստանձնելու հարցը, պատգամավորն արձագանքեց՝ ամեն ինչ հնարավոր է։

Ինչ վերաբերում է Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատում իր աշխատանքին, Հակոբյանն ասասց․ «Ես մինչև երկու օր առաջ զբաղեցրել եմ ԶՊՄԿ խորհրդի անդամի պաշտոնը, որոշում եմ կայացրել վերցնել պատգամավորական մանդատը, և, քանի որ այդ երկու պաշտոններն անհամատեղելի են, ստիպված հրաժարվել եմ այդ պաշտոնից»,-ասաց նա։

Մանրամասները՝ տեսանյութում։

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica