close
Եղանակը Երևանում
27 Սեպտեմբերի 2021
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
27 Սեպ 2021
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Ալենի «մանիֆեստը». ի՞նչ սպասել նրանից առաջիկայում

Քաղաքական

2 Օգոստոսի 2021, 19:22
 Ալենի «մանիֆեստը». ի՞նչ սպասել նրանից առաջիկայում

2017 թ. հուլիսին այսօր արդեն երկրի Խորհրդարանի թիվ մեկ աթոռին հավակնող Ալեն Սիմոնյանը հանդիսանում էր Երևանի ավագանում անդամ («Ելք» դաշինքի ցուցակով), և սոցցանցի իր էջում հրապարակած 8 կետանոց «մանիֆեստը» միգուցե շատերի աչքին չէր էլ ընկել:

Ավելին, դրան հազիվ թե որևէ մեկը լուրջ վերաբերվեր՝ իրապես կարծելով, թե նման այլասերված փողոցայինը հազիվ թե լուրջ ազդեցություն ունենար երկրի պետական կառավարման համակարգի կամ հասարակության գիտակցության վրա:

Իսկ այդ «մանիֆեստը» կետերը հետևյալն էին.

  1.  Մարիհուաննայի օրինականացում
  2.  Մարմնավաճառության օրինականացում
  3.  Պոռնկագրական նյութերի տարածման օրինականացում
  4.  ԼԳԲՏ անձանց ամուսնության օրինականացում
  5.  Վիզաների վերացում՝ Հայաստանի, ԱՄՆ-ի և եվրոպական երկրների միջև
  6.  ՃՈ վերացում և մեկ միասնական ոստիկանություն
  7. Հայաստան,Վրաստան և Ադրբեջան մեկ միասնական միջազգային կառույցների ստեղծում
  8.  Պարտադիր զինակոչի վերացում

(«Հռչակագրի» պատճենը կցում ենք հրապարակմանը)

Այսպիսով՝ սխալվել են բոլոր նրանք, ովքեր Ալեն Սիմոնյանին և ուրիշներին լուրջ չէին վերաբերվում և կարծում էին, որ նա շարքային փողոցային է, ով սրանից – նրանից փող է վերցնելով, ժողովրդական լեզվով ասված, «հաչում է սրա նրա վրա»: Այդպես կարծողները երևի հույս ունեին, որ «հաչան շունը կծող չի լինում» ժողովրդական ասացվածքը Ալեն Սիմոնյանի պարագայում էլ կգործեր, և «շունը կհաչեր, իսկ քարավանը կանցներ»:

Ցավոք, եղավ այն, ինչ եղավ: Ալեն Սիմոնյանն իր խունտայով ոչ միայն հանդիսացավ անցած շրջանի համազգային ողբերգության դիրիժորների «փայտիկներից» մեկը, այլև այսօր, նստելով Խորհրդարանի թիվ մեկ աթոռին, հավակնում է կյանքի կոչել իր «մանիսֆեստի» կետերը:
 

Բնականաբար՝ այդ կետերից որոշներն արդեն իսկ իրագործվելու ճամփին են: Խոսքը, մասնավորապես, վերաբերում է բանակի կազմաքանդման, Հայաստանին ու Ադրբեջանին «մերձեցնելու» (Արցախի դավաճանական հանձնում, թուրք-ադրբեջանական տանդեմի հետ խորը քիրվայությանն ուղղված քայլեր և այլն), մարիհուաննայի օրինականացման, ԼԳԲՏ անձանց կտրուկ ակտիվացման, այլասերման քարոզչության ուղղությամբ իրականացրած քայլերին ու ծրագրերին:

Այժմ Ալեն Սիմոնյանը կշարունակի միս ու արյուն տալ «մանիսֆեստի» ինչպես նշված, այնպես էլ այլ կետերին ու ծրագրերին:

Իսկ թե այդ ամենի արդյունքում ինչ կմնա Հայաստանի Հանրապետությունից, Արցախից ու հայոց հնամենի քաղաքակրթությունից՝ թող դատի ընթերցողը:

 

Վահե Սարգսյան  

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica