close
Եղանակը Երևանում
17 Սեպտեմբերի 2021
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
17 Սեպ 2021
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Ամենակարճ ու պարզ մեկնաբանությունը դա պետք է լինի՝ «Գող՝ սիրտը դող»․ «Հայաստան» դաշինքի պատգամավորը՝ ԱԺ-ում անվտանգության միջոցառումների մասին

Քաղաքական

2 Օգոստոսի 2021, 10:43
 Ամենակարճ ու պարզ մեկնաբանությունը դա պետք է լինի՝ «Գող՝ սիրտը դող»․ «Հայաստան» դաշինքի պատգամավորը՝ ԱԺ-ում անվտանգության միջոցառումների մասին

Չգիտեմ՝ ումից են վախենում իշխանության ներկայացուցիչներն, որ Ազգային ժողովում նման աննախադեպ անվտանգային միջոցառումներ են նախաձեռնել, բայց ժողովրդական խոսք կա, այստեղ ամենակարճ ու պարզ մեկնաբանությունը դա պետք է լինի՝ «Գող՝ սիրտը դող»։ Այս մասին ArmDaily.am-ի հետ զրույցում ասաց «Հայաստան» դաշինքի պատգամավոր, ՀՅԴ անդամ Թադևոս Ավետիսյանն անդրադառնալով ԱԺ-ում աննախադեպ անվտանգային միջոցառումների իրականացմանը, որն իշխանական պատգամավորները մեկնաբանում էին նրանով, որ այդ նիստերի դահլիճում Հոկտեմբերի 27 է եղել, իսկ դրա կազմակերպիչը հենց ՀՅԴ անդամ էր։ «Մեր երկիրն այնպիսի ծանր իրավիճակում է, որ մենք հիմա հայրենիք ու պետականություն ենք կորցնում, իսկ մեր ժողովուրդը կանգնած է բնական իր իրավունքներն իրացնելու առաջ։ Մենք ապրելու իրավունքի իրացման խնդիր ունենք, որտեղ դարեր ու հազարամյակներ ապրել ենք։

Այսպիսի իրավիճակում նման արտահայտություններով քաղաքական օրակարգ լցնելը կարծում եմ բարոյական չէ, անգամ դրան անդրադառնալն է անիմաստ։ Այսօր առկա իրական խնդիրները չեն վերաբերում լավ ապրելուն կամ կյանքի որակին, կրթությանը, դրանք վերաբերում են մի հարցի՝ մենք ունենալո՞ւ ենք պետականություն, թե չենք ունենալու և արդյո՞ք կարողանալու ենք մեր բնօրրանում, իրացնել մեր առաջանային՝ ապրելու իրավունքը։ Մենք առաջնորդվում ենք հայրենիքը փրկելու, այս օրհասական վիճակից դուրս բերելու օրակարգով, ոչ թե մեր կաշվի կամ գդալով սև խավիար ուտելու և պաշտոններին կառչած մնալու օրակարգով»։

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica