close
Եղանակը Երևանում
24 Սեպտեմբերի 2021
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
24 Սեպ 2021
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Տարածքային խնդիրն այն կարմիր գիծն է, որի շուրջ նորմալ պետությունները չեն բանակցում. իրանագետ

Տարածաշրջան

1 Օգոստոսի 2021, 10:06
 Տարածքային խնդիրն այն կարմիր գիծն է, որի շուրջ նորմալ պետությունները չեն բանակցում. իրանագետ
Իրանագետ Ահարոն Վարդանյանը գրում է.
 
«Օնլայն տիրույթում Իրան-Ամերիկա հարաբերությունների վերաբերյալ մի քննարկում եմ լսում, որտեղ, ի թիվս բազմաթիվ կարևոր ու ուշագրավ հարցերի, մի հետաքրքիր դրվագ գրավեց ուշադրությունս։
 
Մասնակիցներից մեկը զեկուցողին հարց տվեց, թե ԻԻՀ-ԱՄՆ հակամարտությունը Իրանի նոր ձևավորվող կառավարությունը կարո՞ղ է կարգավորել։ Զեկուցողը պատասխանեց.
 
«Այո՛, հնարավոր է, քանի որ, Իրան ու Ամերիկան չունեն այնպիսի խնդիրներ որոնք լուծելի չեն։ Ամենակարևորն այն է, որ միմյանցից չունեն տարածքային պահանջներ, իսկ մնացյալը բանակցությունների միջոցով լուծելի է»։
 
Աշխարհում ցանկացած նորմալ պետության համար տարածքային խնդիրը, սեփական տարածքային ամբողջականությունը այն կարմիր գիծն է, որի շուրջ չեն բանակցում կամ եթե բանակցում էլ են, ապա ոչ ի վնաս սեփական պետության։
 
Սա կարծում եմ աքսիոմա է, այնպիսի բան է, որ բոլորը գիտեն, բացի Հայաստանում մի քանի հոգուց»։
 
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica