close
Եղանակը Երևանում
23 Մայիսի 2022
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
23 Մայ 2022
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

«Իմ Արցախ». նոր երգ Մայա Աֆրիկյանի և Հրաչյա Սաֆարյանի կատարմամբ

Մշակույթ

31 Հուլիսի 2021, 21:43
 «Իմ Արցախ». նոր երգ Մայա Աֆրիկյանի և Հրաչյա Սաֆարյանի կատարմամբ

Օպերային երգչուհի, երգահան, միջազգային մրցույթների դափնեկիր Մայա Աֆրիկյանը և տաղանդաշատ բարիտոն Հրաչյա Սաֆարյանը ներկայացրել են նոր՝ «Իմ Արցախ» երգը։ Խոսքերի հեղինակը վաստակավոր բանաստեղծ Կորյուն Առաքելյանն է։

Մայա Աֆրիկյանի խոսքով՝ երգը հային ոգի տալու և դժվար օրերը պատվով դիմակայելու ուժ և տրամադրություն տալու համար է։

«Պատերազմի օրերին բոլորս ընկճաղտի մեջ էինք, ես եւ Կորյուն Առաքելյանը մտածեցինք, որ հիմա առավել քան երբևէ հարկավոր է ստեղծել մի երգ , որը կլինի հուսադրող ու գոտեպնդող։Մեր նպատակն է հասարակությանը տալ այն տրամադրությունը, որ պետք է ամուր պահել մեր ոգին»,-նշում է Մայա Աֆրիկյանը։

Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica