close
Եղանակը Երևանում
24 Սեպտեմբերի 2021
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
24 Սեպ 2021
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Այս կոնտեքստով էլ է պետք դիտարկել Մեղրիի ճանապարհի կարևորությունն Ադրբեջանի համար. քաղաքագետ

Քաղաքական

31 Հուլիսի 2021, 12:42
 Այս կոնտեքստով էլ է պետք դիտարկել Մեղրիի ճանապարհի կարևորությունն Ադրբեջանի համար. քաղաքագետ

Իրանի միջուկային ծրագիրը արդյունավետ կերպով առաջ է գնում և ոչ հեռու ապագայում այն դառնալու է փաստ: Միակ տարբերակն այն խաթարելու համար մնում է մեծ պատերազմը: Այս մասի իր ֆեյսբուքյան իր էջում գրել է քաղաքագետ Ստեփան Դանիելյանը` անդրադառնալով տարածաշրջանային զարգացումներին:

«Իրանի միջուկային ծրագիրը արդյունավետ կերպով առաջ է գնում և ոչ հեռու ապագայում այն դառնալու է փաստ: Միակ տարբերակն այն խաթարելու համար մնում է մեծ պատերազմը: Իսկ ով է պատերազմելու Իրանի դեմ: Կարծես թե այդ հարցի պատասխանն ակնհայտ է՝ Թուրքիան և Ադրբեջանը: Այս կոնտեքստում է պետք դիտարկել Թուրքիա-Ադրբեջան ռազմական դաշինքի իմաստը, նաև Ադրբեջանի շարունակվող ռազմական գնումներն ու ռազմական մարզումները:

Պարզ է, որ Իրանի դեմ գործում է Լոնդոն-Անկարա-Բաքու-Թել-Ավիվ առանցքը: Իրանի դեմ օգտագործվելու են տեղի ադրբեջանցիներն ու Խուզիստանի արաբները, Իրանն իր հերթին կփորձի ակտիվացնել Թուրքիայի քրդերին, ինչպես դա մի անգամ արել է Իրաքի դեմ պատերազմում:

Իսկ ովքեր են լինելու Իրանի դաշնակիցները: Պակիստանի պահով հարցեր կան, հաշվի առնել նրա հարաբարությունները Չինաստանի հետ, Չինաստանն ու Ռուսաստանը քիչ հավանական է որ ուղղակիորեն աջակցեն Իրանին, անուղղակի կերպով երևի դա կանեն:

Որ ճանապարհով է Թուրքիան զորք և ռազմական մատակարարումներ իրականացնելու Ադրբեջան, այս կոնտեքստով էլ է պետք դիտարկել Մեղրիի ճանապարհի կարևորությունն Ադրբեջանի համար:

Այն, որ այս սցենարը մեծ հավանականություն ունի իրականանալու, պարզ է, իսկ երբ՝ դա ավելի դժվար է կանխատեսել, սակայն Իրանի միջուկային ծրագրի խնդիրը կարծես թե արագացնում է դեպքերի զարգացումը:

Մենք ինչ ենք անելու, դա արդեն հարց է, որը պետք է ուղղված լինի կառավարությանը: Կառավարության պարտականությունն է տարբեր սցենարների համար գործողությունների ծրագրեր կառուցել և համապատասխան քաղաքականություն վարել: Մեր խնդիրն է այդ հնարավոր պատերազմից հեռու մնալ»,- գրել  է նա:

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica